Արժույթի միջազգային հիմնադրամ
From Wikipedia, the free encyclopedia
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) (անգլ.՝ International Monetary Fund, IMF), միջազգային կազմակերպություն է՝ տեղակայված Վաշինգտոն ԿՇ-ում, որին անդամակցում են 189 երկրներ, միտված է խթանելու համաշխարհային դրամային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայունությունը, հեշտացնել միջազգային առևտուրը, զարգացնել աշխատանքը, կայուն տնտեսական աճը և կրճատել աղքատության մակարդակը ողջ աշխարհում։ Ձևավորվելով 1944 թվականին Բրետոն Վուդսի համաժողովում Հարի Դեքստեր Ուայթի և Ջոն Մեյնարդ Քեյնեսի գաղափարների հիման վրա՝ այն պաշտոնական ձևակերպում ստացավ 1945 թվականին, 29 երկրների անդամակցությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել միջազգային վճարման համակարգը։ Այժմ կազմակերպությունը կարևոր դեր է խաղում վճարման համակարգում դժվարությունների կառավարման և միջազգային ֆինանսական ճգնաժամերի հարցում։
Արժույթի միջազգային հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | միջազգային ֆինանսական կազմակերպություն և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հապավում | ԱՄՀ |
Հիմնադրված | Հուլիսի 7, 1944 |
Գլխադասային գրասենյակ | Վաշինգտոն ԿՇ,ԱՄՆ |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Անձնակազմ | ▲2908 մարդ (ապրիլի 30, 2022)[2] |
Կայք | imf.org |
ԱՄՀ -ն գործում է զարգացնելու համար անդամ երկրների տնտեսությունը՝ ֆինանսական ֆոնդի վիճակագրության հավաքագրման և վերլուծության, անդամ երկրների տնտեսությունների դիտարկման ու որոշակի պարտադիր քաղաքականությունների իրականացման միջոցով։ Կազմակերպության նպատակները սահմանված են Համաձայնագրի հոդվածներով, որոնք են՝ զարգացնել միջազգային դրամային համագործակցումը, միջազգային առևտուրը, արժույթի փոխանակման կայունությունը, կայուն տնտեսական աճի ապահովումը և ֆինանսական դժվարության պարագայում ռեսուրսների հասանելությունը անդամ երկրների համար։