Նահալ Մեարոթ (արգելոց)
From Wikipedia, the free encyclopedia
Նահալ Մեարոթ (եբրայերեն՝ נחל מערות), բնության արգելոց Իսրայելում՝ Կարմել լեռան արևմտյան լանջին։ Այն նույնանուն գետի հունի երկայնքով քարանձավների ցանց է՝ 54 հա ընդհանուր մակերեսով։ Արգելոցի տարածքում հայտնաբերվել են պալեոլիթյան մարդկային մշակույթների մնացորդներ (ինչպես ժամանակակից բանական մարդու, այնպես էլ նեանդերթալյան)։ Արգելոցի տարածքում կան նաև քարանձավային մշտական բնակավայրի մնացորդներ, որոնք կապված են նաթուֆյան մշակույթին։ 2012 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Արագ փաստեր Նահալ Մեարոթ, Տեսակ ...
Տեսակ | հնագիտական հուշարձան, բնության հատուկ պահպանվող տարածք, Վադի, արգելոց և Համաշխարհային ժառանգություն |
---|---|
Երկիր | Իսրայել[1] |
Վարչատարածք | Իսրայել[1] |
Մակերես | 54 հեկտար և 370 հեկտար |
Փակել