Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (մոլդ.՝ Република Советикэ Сочиалистэ Молдовеняскэ՝ Ռեսպուբլիկա Սովետիկե Սոչիալիստե Մոլդովենյասկե), նաև՝ Մոլդովական ԽՍՀ կամ Խորհրդային Մոլդովա, ԽՍՀՄ 15 հանրապետություններից մեկը։ Գոյություն է ունեցել 1940 թվականի օգոստոսի 2-ից մինչև 1991 թվականի օգոստոսի 27-ը։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Քարտեզ2 | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Քիշնև | |||
Մակերես | 33,843 կմ2(1989) | |||
Բնակչություն | 4,337,600 (1989) | |||
Լեզու | ռուսերեն, մոլդովերեն | |||
Ազգություն | մոլդովացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, գագաուզներ, բուլղարներ, բուլղարներ և ուրիշներ | |||
Արժույթ | ԽՍՀՄ ռուբլի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | ԽՍՀ |
Մոլդովական ԽՍՀ-ն կազմավորվել է 1924 թվականի հոկտեմբերի 12-ին՝ նախ որպես Մոլդովական ԻԽՍՀ՝ Ուկրաինական ԽՍՀ-ի կազմում, 1940 թվականի օգոստոսի 2-ին, Բեսարաբիայի միացումից հետո, վերակազմվել է Մոլդովական ԽՍՀ-ի։ Գտնվում էր Արևելյան Եվրոպայի կենտրոնական մասսում։ Արևելքում, հյուսիսում ու հարավում սահմանակից էր Ուկրաինական ԽՍՀ-ին, արևմուտքում՝ Ռումինիային, որտեղով անցնում էր ԽՍՀՄ-Ռումինիա պետական սահմանը։
Տարածքը կազմել է 33 843 քառ. կմ, իսկ բանկչությունը՝ 4 337 600 մարդ (1989 թվականի տվյալներով)։ Մայրաքաղաքը եղել է ներկայիս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը։ Վարչականորեն բաժանված էր 37 շրջանի։ Ուներ 21 քաղաք, 44 քտա։ Խոշոր քաղաքներն էին Քիշնևը, Տիրասպոլը, Բելցին, Բենդերին։
Այժմ նրա տարածքում գտնվում են երկու անկախ պետություններ՝ Մոլդավիա և Մերձդնեստրի Հանրապետություն։ Վերջինս ճանաչված չէ ոչ մի պետության կողմից, և անկախ է միայն փաստացի (դե ֆակտո)։