Մոլդովացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Մոլդովացիներ (մոլդ.՝ և ռումիներեն՝ moldoveni, մոլդ.՝ Կյուրեղագիր молдовень) — ռոմանական ժողովուրդ Հարավարևելյան Եվրոպայում։ Որպես ազգություն մոլդովացիները ձևավորվել են XIV—XVI դարերում, միջնադարյան Մոլդովական իշխանության կազմում՝ ընդգրկելով ժամանակակից անկախ Մոլդովայի և ռումինական արևմտյան Մոլդովայի տարածքները։ 1859 թվականից հետո Մոլդովայի իշխանության արևմտյան հատվածում ապրող մոլդովացիները ռումինական ազգի մաս կազմեցին։ Ներկայումս մոլդովացիները կազմում են Մոլդովայի բնակչության մեծ մասը (2,7 միլիոն մարդ՝ 76,1 %) ՄՄՀ զգալի մասը։ Նրանք նաև բնակվում են Ուկրաինայում (258,6 հազար մարդ), այդ թվում՝ կոմպակտ երկու մարզերում Չեռնովիցի և Օդեսայի։ Դիսպերս բնակություն են հաստատել Ռուսաստանում (172,3 հազար մարդ), Իտալիայում (68,591 հազար մարդ), Ռումինիայում և այլ երկներում։ Ընդհանուր թիվը կազմում է մոտ 3,35 միլիոն մարդ։ Խոսում են մոլդովերեն։ Մոլդովայի ներկա հանրապետության տարածքում (հատկապես Մերձդնեստրում) բնակվող բնակչության մի մասի համար մայրենի լեզուն հանդիսանում է ռուսերենը, ավելի հազվադեպ` ուկրաիներենը։ Ժամանակակից Մոլդովայում գրական լեզուն ոչնչով չի տարբերվում ռումիներենից, այնուամենայնիվ, մոլդովական խոսակցական լեզվին բնորոշ է ռուսիզմի լայն օգտագործումը։ Մերձդնեստրում բնակվող մոլդովացիները (հանրապետության բնակչության 32%-ը) օգտագործում են մոլդովական լեզուն՝ կյուրեղագրի հիման վրա։ Մոլդովացիները իրենց ռուսերենի գերազանց տիրապետմամբ տարբերվում են ռումինացիների մեծամասնությունից[23] համենայն դեպս դրա հետ ծանոթանալու ցանկությամբ[24]։ Մոլդովացիների մեծ մասը դավանում է ուղղափառություն[25]։
Մոլդովացիներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3,35 միլիոն բնակչություն |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ռումիներեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
քրիստոնեություն (ուղղափառություն) |
Ձևավորվել են բալկան-ռոմանական (Վլաշսկի) և արևելասլավոնական բնակչությունների խառնման արդյունքում։