Մահբուբ ուլ Հակ
պակիստանցի տնտեսագետ / From Wikipedia, the free encyclopedia
Մահբուբ ուլ Հակ (ուրդու՝ محبوب الحقمحبوب الحق, փետրվարի 22, 1934(1934-02-22)[1], Gurdaspur, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 16, 1998(1998-07-16)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), պակիստանցի խաղերի տեսաբան, տնտեսագետ և միջազգային զարգացման տեսաբան, ով 1985 թվականի ապրիլի 10-ից մինչև 1988 թվականի հունվարի 28-ը եղել է Պակիստանի 13-րդ ֆինանսների նախարարը[3]։
Մահբուբ ուլ Հակ | |
Կրթություն՝ | Փանջաբի համալսարան, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և Եյլի համալսարան |
---|---|
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, ֆինանսիստ, բանկիր և քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | փետրվարի 22, 1934(1934-02-22)[1] |
Ծննդավայր | Gurdaspur, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 16, 1998(1998-07-16)[2] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Պակիստան |
Պարգևներ |
Փանջաբի համալսարանում տնտեսագիտություն ուսումնասիրելուց հետո տեղափոխվում է Քեմբրիջ, որտեղ Ամարտյա Սենի հետ միասին ստանում է տնտեսագետի աստիճան։ Նա ավելի ուշ տեղափոխվել է Եյլի համալսարան, որտեղ ստացել է դոկտորի աստիճան և հետագայում աշխատել է որպես գիտաշխատող Հարվարդ Քեննեդի դպրոցում։ Նա 1960-ականներին Պակիստան է վերադարձել որպես Պակիստանի գլխավոր տնտեսագետ և տեղափոխվել է ԱՄՆ սոցիալիստական կառավարության ընտրություններից հետո։ 1970-ական թվականներին համաշխարհային բանկում աշխատել է որպես քաղաքականության տնօրեն, ինչպես նաև Ռոբերտ Մըք Նամարայի գլխավոր տնտեսական խորհրդական[4][5]։
Պակիստան է վերադարձել 1982 թվականին և 1985 թվականին դարձել է երկրի ֆինանսների նախարար, վերահսկել է զգուշավոր տնտեսական ազատականացման ժամանակաշրջանը։ 1988 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ծառայել է որպես Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կառավարչի հատուկ խորհրդական։ Հակը ստեղծել է մարդկային ներուժի զարգացման մասին զեկույց, որը ներառում է հանրաճանաչ մարդկային զարգացման ինդեքսը, որը չափում է ժողովրդական բարեկեցության զարգացումը՝ ի հաշիվ իրենց եկամուտների։ Նա վերադարձել է Պակիստան է 1996 թվականին՝ Իսլամաբադում հիմնելու մարդկային զարգացման կենտրոն։ [6]