Ամարտյա Սեն
From Wikipedia, the free encyclopedia
Ամարտյա Սեն (բենգալերեն՝ অমর্ত্য সেন, Ômorto Shen, անգլ.՝ Amartya Sen, նոյեմբերի 3, 1933(1933-11-03)[1], Սանտինիկետան, Bolpur, Birbhum district, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Բարեկեցության հիմնարար տեսության համար (1998)[21]։ Գերմանացի հրատարակիչների ու գրավաճառների ընկերակցությունը 2020 թվականին Խաղաղության մրցանակ է շնորհել Ամարտյա Սենին՝ կրթության ու առողջապահության ասպարեզներում գոյություն ունեցող հասարակական անհավասարության դեմ և հանուն համաշխարհային արդարության նրա մղած պայքարի համար։ «Թայմ» ամսագիրը Սենին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկում[22]։ Ներկայումս նա Թոմաս Վ. Լամոնտի անվան համալսարանի պրոֆեսոր է և Հարվարդի համալսարանի տնտեսագիտության և փիլիսոփայության պրոֆեսոր։ 1998-ին արժանացել է Նոբելյան հուշամրցանակի տնտեսական գիտությունների , իսկ 1999-ին ՝ Հնդկաստանի Բհարատ Ռատնայի շքանշանի՝ բարեկեցության տնտեսագիտության բնագավառում կատարած աշխատանքի համար։ Հրատարակիչների և գրավաճառների գերմանական ընկերակցությունը նրան շնորհել է Գերմանիայի գրքի առևտրի 2020 թ. Խաղաղության մրցանակ իր նորարարական ուսումնասիրությունների համար, որոնք վերաբերում են համաշխարհային արդարադատության հիմնախնդիրներին և պայքարում են սոցիալական անհավասարության դեմ կրթության և առողջապահության ոլորտներում ։