Հայկական մարզ
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական մարզ (ռուս.՝ Армянская область), վարչական միավոր Ռուսական կայսրության կազմում 1828-1840 թվականներին։ 1827 թվականին Նիկոլայ I ցարը Երևանը գրավել է Պարսկաստանից և միացրել Ռուսաստանին։ 1828 թվականին ձևավորվել է Հայկական մարզը[1]՝ Երևանի և Նախիջևանի խանությունների տարածքի հիման վրա։
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | մարզ | ||
Մտնում է | Ռուսական կայսրություն | ||
Ներառում է | Երևանի գավառ Շարուրի գավառ Սուրմալուի գավառ Սարդարապատի գավառ Օրդուբադի գավառ Նախիջևանի գավառ | ||
Վարչկենտրոն | Երևան | ||
Խոշորագույն քաղաք | Երևան | ||
գեներալ-նահանգապետ | Գեներալ Պասկիևիչ | ||
գեներալ-նահանգապետ | Բեհբութով | ||
Հիմնական լեզու | Ռուսերեն, | ||
Պաշտոնական լեզուներ | հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, պարսկերեն և քրդերեն | ||
Բնակչություն (1830) | 160 000 | ||
Խտություն | 7,6 | ||
Ազգային կազմ | Հայեր, թուրքեր, քրդեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Իսլամ | ||
Տարածք | 21 000 կմ2 | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 5 165 մ | ||
Հիմնադրված է | 1828-1840 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Այրարատ | ||
Մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ2՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի արևելյան շրջաններները՝ Արարատյան դաշտը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, Կոտայքը և Նախիջևանը։ Այժմ մարզի տարածքը հիմնականում համապատասխանում է Հայաստանի կենտրոնական հատվածին։ Բացառություն են կազմում Արարատ լեռը և նրա շրջակայքը (հետագայի Սուրմալուի գավառը), որը պատկանում է Թուրքիային, և Նախիջևանը, որն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանին[2]։
1840 թվականի կայսերական ռեֆորմի արդյունքում Հայկական մարզը Թիֆլիսի և Քութայիսի մարզերի հետ միացվել է Ռուսական կայսրությանը որպես մեկ վարչատարածքային միավոր՝ Վրացա-Իմերեթական նահանգ՝ Թիֆլիս կենտրոնով։