Լեգո ֆիլմ
From Wikipedia, the free encyclopedia
Լեգո ֆիլմ (անգլ.՝ The Lego Movie), ավստրալա֊ամերիկյան լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ, նկարահանված Ֆիլ Լորդ և Քրիս Միլլեր ռեժիսորների կողմից՝ իրենց իսկ սեփական սցենարով։ Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Lego աշխարհում։ Ըստ սյուժեի, շարքային շինարար Էմմետ Բլոկովսկը, որին սխալմամբ ընդունել էին որպես ընտրյալ, պետք է փրկեր լեգո տիեզերքը բիզնեսի չար լորդից։ Գլխավոր հերոսներին հնչյունավորեց Քրիս Փրեթթը, Ուիլլ Ֆարրելլը, Էլիզաբետ Բենքսը, Ուիլլ Արնեթթը և Նիկ Օֆֆերմանը։ Համաշխարհային պրեմիաերան տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարի 7֊ին, իսկ Ռուսաստանում՝ 2015 թվականի փետրվարի 27֊ին։ Ֆիլմը բարձր գնահատական ստացավ կրիտիկների կողմից[13][14] և բարձր արդյունքներ ցույց տվեց համաշխարհային վարձույթում՝ 60 միլիոն բյուջեյում 468 միլիոն դոլարից ավելի[15]։ Ֆիլմը արժանացել է BAFTA մրցանակի որպես լավագույն անիմացիոն ֆիլմ[16]։
Լեգո ֆիլմ անգլ.՝ The Lego Movie | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Ավստրալիա Դանիա |
Ժանր | կինոկատակերգություն[1][2][3], քրոսովեր, ֆիլմ անչափահասների համար, հակաուտոպիական ֆիլմ, մարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, մուլտֆիլմ[4], արկածային ֆիլմ[4], ընտանեկան ֆիլմ[4] և կենդանի դերասաններով մուլտֆիլմ |
Հիմք | Lego |
Թվական | փետրվարի 6, 2014[5][6], փետրվարի 7, 2014[2][7], ապրիլի 3, 2014, ապրիլի 10, 2014[8][9] և փետրվարի 20, 2014[10] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քրիս Միլլեր[11] և Ֆիլ Լորդ[11] |
Պրոդյուսեր | Դան Լին և Ռոյ Լի |
Սցենարի հեղինակ | Ֆիլ Լորդ[4] և Քրիս Միլլեր[4] |
Դերակատարներ | Ուիլ Ֆերրել և Ջեյդոն Սենդ |
Օպերատոր | Բարրի Փիթերսոն և անհայտ |
Երաժշտություն | Մարկ Մադերսբո |
Մոնտաժ | Քրիս ՄակՔեյ և Դևիդ Բարոուզ[4] |
Նկարահանման վայր | Սիդնեյ |
Կինոընկերություն | Village Roadshow Pictures, Animal Logic, Lego Group, Vertigo Entertainment, RatPac-Dune Entertainment և Warner Bros. Animation |
Տևողություն | 101 րոպե |
Բյուջե | 60 000 000 $ |
Շահույթ | 468 266 122 $[12] և 257 966 122 $[12] |
Հաջորդ | Լեգո։ Ֆիլմ 2 |
Պաշտոնական կայքէջ | |
The Lego Movie Վիքիպահեստում |