Lego
From Wikipedia, the free encyclopedia
Lego (հայերեն՝ Լեգո, դան․՝ Leg Godt - «Խաղա լավ»), խաղալիքների սերիա, որոնցով կարելի է հավաքել տարբեր առարկաներ։ Lego հավաքածուները արտադրում է Lego Group ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դանիայում։ Lego ընկերության հիմնական արտադրանքը պլաստմասե փոքր աղյուսներն են, որոնցով կարելի է հավաքել մարդատար ավտոմեքենաներ, շենքեր, տներ, նաև քայլող ռոբոտներ։ Մնացորդներով կարելի է պատրաստել ուրիշ առարկաներ։ Lego ընկերությունը սկսել է աղյուսների արտադրանքը 1949 թվականից։ Հետագայում Lego ընկերությունը մեծացրեց իր գործունեության ոլորտը՝ ստեղծելով ֆիլմեր, խաղեր, մրցույթներ։ Բայց կան արտադրողներ, որոնք կեղծել են Lego ընկերության արտադրանքը։