Իրանի դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը Իրանի Իսլամական Հանրապետության պետական խորհրդանիշներից է, որը Նասր էդ Դին շահի թագավորության տարիներից ի վեր եռագույն է՝ կանաչ, սպիտակ, կարմիր։ ։ Այն ընդունվել է 1980 թվականի հուլիսի 29-ին (1359 թ.թիր ամսվա 15)։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Իրանի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Իրան |
Նշան | 🇮🇷 |
Հարաբերություն | 7:4? |
Ընդունված է | հուլիսի 29, 1980 |
Գույներ | կանաչ, սպիտակ և կարմիր |
Պատկերված է | դաշտ, Իրանի խորհրդանիշ և Թաքբիր |
Դրոշը կազմված է երեք հավասար հորիզոնական գծերից՝ կանաչ, սպիտակ, կարմիր։ Կանաչ գույնը խորհրդանշում է պտղաբերությունը, կարգուկանոնն ու ուրախությունը. սպիտակը՝ խաղաղությունը, կարմիրը՝ տղամարդկայնությունը և պատերազմում թափված արյունը։
Այժմյան դրոշը համալրված է նաև «Ալլահ» բառով և իսլամի՝ «Չկա Աստված բացի Ալլահից» կարգախոսով, որը դրոշմված է դրոշի սպիտակ հատվածի վրա։ Նաև ի նշան բահման ամսվա 22-ի իսլամական հեղափոխության հաղթանակի` դրոշի կանաչ շերտի ստորին և կարմիր շերտի վերին եզրագծերում ՝ սպիտակա գրով 22 անգամ «Աստված ամենակարողն է» արտահայտությունն է գրված։
Քննարկման առարկա է հանդիսանում նաև Իրանի Իսլամական հանրապետության դրոշի վրա առկա Իրանի Իսլամական հանրապետության պետական խորհրդանիշի ու զինանշանի նմանությունը հնդկական սիկհերի խորհրդանիշի ու զինանշանի հետ։
Աքեմենյան թագավորության դրոշն ամենայն հավանականությամբ եղել է թևերը բաց արծվի պատկերով՝ գլխի հետևում արևի սկավառակ։ Արշակունիների դարաշրջանի դրոշը զարդարված էր արևի պատկերով։ Սասանյան դարաշրջանի դրոշների ու Սասանյանների թագավորության խորհրդանիշերի մասին հիմնական պատկերացում կազմում ենք Ֆիդուսու «Շահնամե» գրքից և իսլամական աղբյուրներից։ Սասանյան դարաշրջանի տասնութ կնիքները, որոնք հայտնաբերվել են Խորեզմի լճի (Արալյան ծով, Արալի լիճ) շրջակայքում, արձանագրությունները և հռոմեական աղբյուրներում առկա ակնարկները ևս տեղեկություններ են հաղորդում այդ դարաշրջանի մասին։ Իսլամական առաջին մի քանի հարյուրամյակի ընթացքում Աբբասյան խալիֆայության, նրա հետևորդների ու կողմնակիցների խորհրդանշական գույնը սևն էր։ Սպիտակն ու կանաչն էլ համարվում էին Աբբասյանների հակառակորդների՝ Ֆաթեմյան Եգիպտոսի, ալևիների, իրանցի խռովարարների դրոշների նախընտրելի գույները։ Առյուծի և արևի հայտնի պատկերը իրանական դրոշների վրա հայտնվել է մոտավորապես հիջրայի իններորդ հարյուրամյակում (Գրիգորյան օրացույցով՝ 15-րդ դար)։ Այդ խորհրդանիշերը տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր շահերի օրոք այլկերպ են ներկայացվել։ Ի սկզբանե այն եղել է ոչ թե թագավորության, այլ աստղագիտության սիմվոլ, սակայն հետագայում ձեռք է բերել իսլամական-շիական նշանակություն։ Այդ խորհրդանիշերի ազգայնական և իշխանական մեկնաբանությունները ի հայտ են եկել Ղաջարների և Փահլավիների դարաշրջանում։ Ղաջար Ֆաթհալի շահի օրոք առյուծի ձեռքին հայտնվեց սուր, և այդ խորհրդանիշը շարունակեց գոյություն ունենալ մինչև 1357 (1979) թվականի հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո առյուծի և արևի պատկերները փոխարինվեցին իսլամական խորհրդանիշերով[1]։
Այս գույներն Իրանի դրոշի վրա առկա են 20-րդ դարասկզբից. այն օգտագործում էին նաև շահերը։ Բայց կենտրոնում պատկերածված էր սրով առյուծ՝ հնագույն Պարսկաստանի խորհրդանիշը։
Իսլամական հեղափոխությունից հետո առյուծը փոխարինվեց Ալլահ բառով։ Այն կազմված է չորս մահիկներից և կենտրոնում սրից։ Բացի այդ, կանաչ շերտի ներքևում և կարմիր շերտի վերևում 22 (2×11) անգամ գրված են «Ալլահ աքբար» (Աստված մեծ է) բառերը։ Դա ակնարկ է Իսլամական հեղափոխությանը, որը տեղի է ունեցել 11-րդ ամսի 22-րդ օրը (բահմանի 22)՝ ըստ իրանական օրացույցի։
Դրոշի գույների համադրությունը համապատասխանում է Տաջիկստանի դրոշի գույներին, որը պայմանավորված է այս երկու ազգերի էթնիկ, մշակութային և լեզվական ընդհանրություններով[2]։
Իրանցիները շատ հաճախ իրենց դրոշն անվանում են «parcham-e se rang» («եռագույն»)։