Էստոնիա
պետություն / From Wikipedia, the free encyclopedia
Էստոնիա (էստ․՝ Eesti, պաշտոնական անվանումը՝ Էստոնիայի Հանրապետություն), պետություն Հյուսիսային Եվրոպայի բալթյան տարածաշրջանում։
Էստոնիա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | երկիր, ինքնիշխան պետություն, ունիտար պետություն, հանրապետություն և Բալթիկ ծովին սահմանակից երկիր | ||||
Ներառում է | Իդա-Վիրումաա, Յիգևամաա, Յարվամաա, Լյաենեմաա, Լյաենե-Վիրումաա, Պիլվամաա, Պյարնումաա, Ռապլամաա, Սաարեմաա, Տարտումաա, Վալգամաա, Վիլյանդիմաա, Վիրումաա, Հարյումաա և Հիյումաա | ||||
Պետական լեզու | էստոներեն[1] | ||||
Մայրաքաղաք | Տալլին | ||||
Պետական կարգ | Խորհրդարանական հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Ռիյգիկոգու | ||||
Երկրի ղեկավար | Alar Karis? | ||||
Կառավարության ղեկավար | Կայա Կալաս[2] | ||||
Մակերես | 45,226 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲1 374 687 մարդ (հունվարի 1, 2024)[3] | ||||
Խտություն | 29.8 մարդ/կմ² | ||||
Հիմն | Էստոնիայի օրհներգ | ||||
Կարգախոս | Epic Estonia | ||||
Հիմնադրված է | փետրվարի 24, 1918 թ. | ||||
Արժույթ | եվրո | ||||
Կենտրոնական բանկ | Էստոնիայի բանկ | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +372 | ||||
Ինտերնետ-դոմեն | .ee | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,89[4] | ||||
valitsus.ee(էստոներեն)(անգլ.)(ռուս.) |
Էստոնիան ժողովրդավարական խորհրդարանական հանրապետություն է՝ բաղկացած 15 շրջաններից։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Տալլինն է։ Հանդիսանում է Եվրամիության ամենասակավաթիվ բնակչությամբ երկրներից մեկը։
Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդկային զարգացման ինդեքսի ցուցանիշն է՝ «շատ բարձր»։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջին տեղում է։ Համաշխարհային բանկի չափանիշներով համարվում է «եկամտի բարձր մակարդակով տնտեսություն», Արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշներով՝ «զարգացած տնտեսություն»։ Հանդիսանում է Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) անդամ։ Առաջավոր դիրքերում է նաև կրթության, տնտեսական ազատության, մամուլի ազատության և ժողովրդավարության ցուցանիշներով։
Հայերի թիվը՝ շուրջ 2,000 (2003 թվական)։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Էստոնիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992 թվականին։