Զարեհ
From Wikipedia, the free encyclopedia
Զարեհ (Զահրատ, Դարեհ; հունարեն՝ Ζαριάδρης, ծննդյան և մահվան թվականները անհայտ են), Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ՝ մ.թ.ա. 202-ից, թագավոր՝ մ.թ.ա. 190-մ.թ.ա. 175-ին։ Սերել է, հավանաբար, Ծոփք-Կոմմագենեի Երվանդունի արքայատոհմից։ Ոմանք նույնացնում են Արտաշես Ա-ի արամեերեն արձանագրություններում հիշատակված Զարեհի՝ Արտաշեսի հոր հետ[1]։ Հաջորդել է Ծոփքի Քսերքսես թագավորին։ Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորը մ.թ.ա. 3-րդ դարի վերջին նվաճելով Երվանդյան Հայաստանի տիրույթների զգալի մասը Կոմմագենեում, Ծոփքում և Մեծ Հայքում, Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ է կարգել Զարեհին։ Հռոմի դեմ Մագնեսիայի ճակատամարտում (մ.թ.ա. 190) Անտիոքոսի պարտությունից հետո Զարեհը ապստամբել և Ծոփքը հռչակել է անկախ թագավորություն՝ դաշնակցային հարաբերություններ հաստատելով Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ի հետ։ Զարեհը մասամբ իր թագավորությանն է միավորել Սելևկյանների միջամտությամբ տրոհված հայկական մերձեփրատյան հողերը։ Զարեհի անունով և պատկերով հատվել է դրամ, սակայն որոշ ուսումնասիրողներ այդ համարում են արդի կեղծիք[2][3]։
Զարեհ | |
---|---|
Ծոփքի Արքա | |
Իշխանություն | Մ.թ.ա. 190–մ.թ.ա. 175 |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 3-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 188 |
Ծոփք | |
Տոհմ | Երվանդունիներ |
թագավոր | |
Հայր | Շավարշ |