Սելևկյաններ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Սելևկյանների հելլենիստական դինաստիա՝ հիմնած Ալեքսանդր Մակեդոնացու դիադոքոս Սելևկոս I Նիկատորի կողմից։ Սելևկյանների պետությունը գոյատևել է մ.թ.ա. 312 մինչև մ.թ.ա. 64, ընդհատումներով։ Այն մեծ դերակատարում է ունեցել տարածաշրջանում Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո, ունեցել է հզոր պետականություն, ժամանակավորապես իր իշխանությունն է հաստատել Հայաստանում։Մ.թ.ա. 84-ին Սելևկյանների պետությունը գրավել է Տիգրան Բ Մեծը։ Հայ-հռոմեական պատերազմի ժամանակ (մ.թ.ա. 69-մ.թ.ա. 66) հռոմեական զորավար Լուկուլլոսը Սելևկյանների գահը հանձնել է Սելևկյանների շառավիղ Անտիոքոս XIII Ասիացուն, սակայն Տիգրան Բ Մեծը պահպանել է իր գերիշխանությունը։ Մ.թ.ա. 64-ին հռոմեական զորավար Պոմպեոսը վերացրել է Սելևկյանների թագավորությունը։