Գրաց
From Wikipedia, the free encyclopedia
Գրաց (գերմ.՝ Graz [ˈɡʁaːts], սլովեն.՝ Gradec), քաղաք Ավստրիայի հարավարևելյան մասում, Շտիրիա երկրամասում։ Շտիրիայի նահանգակենտրոնն է և Ավստրիայի երկրորդ ամենամեծ քաղաքը Վիեննայի հետո։ 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 328.276 (որից 292.269-ն ունեն հիմնական բնակության կարգավիճակ)[1]:, իսկ տարածքը 127,6 կմ2 է։ 2015 թ. Գրացի ավելի մեծ քաղաքային գոտու բնակչությունը, որը բաղկացած է հիմնական բնակության կարգավիճակ ունեցող բնակիչներից, կազմել է 633.168[2]: Գրացը հայտնի է որպես համալսարանական քաղաք, քաղաքի 6 համալսարաններում սովորում է մոտ 60.000 ուսանող։ Գրացի պատմական կենտրոնը Կենտրոնական Եվրոպայի ամենալավ պահպանված քաղաքային կենտրոններից մեկն է[3]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Գրաց | |||
Graz | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Երկրամաս | Շտիրիա (շրջան)Շտիրիա (շրջան) | ||
Ներքին բաժանում | Innere Stadt?, St. Leonhard?, Geidorf?, Lend?, Gries?, Jakomini?, Liebenau?, St. Peter?, Waltendorf?, Ries?, Mariatrost?, Andritz?, Gösting?, Eggenberg?, Wetzelsdorf?, Straßgang? և Puntigam? | ||
Բուրգոմիստր | Զիգֆրիդ Նագլ | ||
Առաջին հիշատակում | 1128 | ||
Տվյալ կարգավիճակում | 1128 թվականից | ||
Մակերես | 127,6 կմ² | ||
ԲԾՄ | 353 մ | ||
Բնակչություն | 257 898 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +43 316 | ||
Փոստային դասիչ | A-801x, A-802x, A-803x, A-804x, A-805x | ||
Ավտոմոբիլային կոդ | G | ||
Պաշտոնական կայք | graz.at | ||
| |||
Իր մեծությամբ Գրացը Ավստրիայի երկրորդ քաղաքն է։ Տարածքը 127,6 կմ2 է, իսկ բնակչությունը՝ 257 898 (2010)։ Քաղաքում գործում է տրամվայի գիծ։ Այստեղ են ծնվել հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը և Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը։
Դարեր շարունակ քաղաքական և մշակութային տեսանկյունից սլովենների և խորվաթների համար Գրացն ավելի մեծ կարևորություն է ունեցել, քան Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան և Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը։ Այն այսօր էլ շարունակում է մնալ ազդեցիկ քաղաք է[4]։ 1999 թ. Գրացի պատմական կենտրոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ 2010 թ. տարածքն ընդարձակվել է՝ ներառելով Էգենբերգ դղյակը։ 2003 թ. Գրացը եղել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, իսկ 2008 թ.՝ խոհարարական հաճույքների քաղաք։