Բրատիսլավա
From Wikipedia, the free encyclopedia
Բրատիսլավա (սլովակ.՝ Bratislava), մինչև 1919 թվականը կոչվել է Պրեշպորոկ կամ Պրեշպորեկ (Prešporok, Prešporek), Պրեսբուրգ (գերմ.՝ Pressburg), Պոժոն (հունգ.՝ Pozsony), դարի կեսերին՝ Իստրոպոլիս (լատին․՝ Posonium, լատին․՝ Istropolis), քաղաք Կենտրոնական Եվրոպայում, Սլովակիայի մայրաքաղաք, 1541-1684 թվականներն ընկած ժամանակահատվածում եղել է Հունգարիայի մայրաքաղաքը։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 460 հազար մարդ, ագլոմերացիայի բնակչությունը՝ մոտ 700 հազար մարդ[1]։ Քաղաքի մակերեսը կազմում է 368 կմ²։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բրատիսլավա | |||||
Bratislava | |||||
| |||||
Երկիր | Սլովակիա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Ներքին բաժանում | Հին քաղաք, Նովե Մեստո, Կառլովա Վես, Ռուժինով, Պետրժալկա, Դուբրավկա, Դևին, Դևինսկա Նովա Վես, Զահորսկա Բիստրիցա, Լամաչ, Լաչա, Վայնորի, Վրակունա, Պոդունայսկե Բիսկուպիցե, Յարովիցե, Ռուսովցե և Չունովո | ||||
Հիմնադրված է | 907 թ. | ||||
Առաջին հիշատակում | 907 | ||||
Այլ անվանումներ | Պոժոն, Պրեսբուրգ, Պրեշպորոկ | ||||
Մակերես | 368 կմ² | ||||
ԲԾՄ | 140 մ | ||||
Բնակչություն | ▲ 462 603 մարդ (2012) | ||||
Խտություն | 1171 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +421 02 | ||||
Փոստային դասիչ | 8XX XX | ||||
Ավտոմոբիլային կոդ | BA,BL | ||||
Պաշտոնական կայք | bratislava.sk | ||||
| |||||
Բրատիսլավան և Վիեննան համարվում են Եվրոպային ամենամոտ գտնվող մայրաքաղաքները։ Բրատիսլավան աշխարհի միակ մայրաքաղաքն է, որն անմիջապես սահմանակցում է երկու այլ պետությունների՝ Ավստրիայի և Հունգարիայի հետ։ Մինչև 1936 թվականը Բրատիսլավայից Վիեննա կարելի էր հասնել քաղաքային տրամվայով։