Բիլեջիք
Քաղաք Թուրքիայում / From Wikipedia, the free encyclopedia
Բիլեջիք (թուրքերեն՝ Bilecik), քաղաք Թուրքիայի արևմտյան մասում, Բիլեջիքի մարզում։ 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 62 230 մարդ։ Քաղաքապետը Սելիմ Յաղջըն է, ով ԱԶԿ-ի անդամ է։ Քաղաքը հատկապես հայտնի է թուրքական ոճի տներով։ Մասնագետների կարծիքով Բիլեջիքը ունի տուրիստական կենտրոն դառնալու մեծ պոտենցիալ։ Բիլեջիքը Պատմական քաղաքների և շրջանների եվրոպական ասոցիացիայի անդամ է[1]։ Բիլեջիքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Սողութ բնակավայրը, որտեղ 1299 թվականին հիմնադրվել է Օսմանյան կայսրությունը։ Քաղաքին մոտ ամենախոշոր քաղաքը Բուրսան է։ Բիլեջիքը գտնվում է Սակարիա գետի ափին։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Բիլեջիք | ||
թուրքերեն՝ Bilecik | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Բիլեջիքի մարզԲիլեջիքի մարզ | |
Քաղաքապետ | Սելիմ Յաղջը | |
Մակերես | 840.47 կմ² | |
ԲԾՄ | 850 մետր | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 62,320 մարդ (2012) | |
Խտություն | 80 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | թուրքեր | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | www.bilecik.bel.tr | |
| ||
Փակել