Ավտոմատ միջմոլորակային կայան
From Wikipedia, the free encyclopedia
Ավտոմատ միջմոլորակային կայան (հապավումը՝ ԱՄԿ), անօդաչու տիեզերական սարք, նախատեսված միջմոլորակային տիեզերական տարածության մեջ թռիչքների համար (Երկրի ուղեծրից դուրս), որը կատարում է նախանշված նպատակների իրականացնում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այն դեպքում, երբ Երկրի արհեստական արբանյակներ արձակել են մի քանի տասնյակ երկրներ, ավտոմատ միջմոլորակային կայաններով հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ բարդ տեխնոլոգիաների տիրապետում են ընդամենը մի քանի երկրներ՝ ԽՍՀՄ/Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա/ԵՏԳ, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան։
Ընդ որում դեպի Մարս, Վեներա և գիսաստղեր ԱՄԿ-ներ կարողացել են ուղարկել միայն առաջին չորսը, դեպի աստերոիդներ՝ միայն ԱՄՆ-ն, Եվրոպան և Ճապոնիան, դեպի Մերկուրի, Ուրան և Նեպտուն՝ միայն ԱՄՆ-ը, իսկ դեպի Յուպիտեր և Սատուրն մոլորակները թռիչքներ են կատարվել ԱՄՆ-ի կողմից ԵՏԳ մասնակցությամբ։
Քանի որ այս տիպի հետազոտությունները չափազանց թանկ են իրականացման համար, վերջերս դրանք իրականացվում են միջազգային համագործակցության շրջանակներում։