Աստրոցիտ
From Wikipedia, the free encyclopedia
Աստրոցիտ (աստրոգլիա), (հունարեն՝ astron - աստղ, cyte - բջիջ), նեյրոգլիայի աստղաձև բջիջ, գտնվում է կենտրոնական նյարդային համակարգում։ Քանակով մի քանի անգամ գերազանցում են նեյրոններին։ Հիմնականում տեղակայված են նեյրոնների և արյունատար անոթների միջև։ Նախկինում առկա տեսակետը, որ աստրոցիտներն ունեն միայն հենարանային նշանակություն նեյրոնների համար, ներկայումս հնացած է, քանի որ հայտնաբերվել են աստրոցիտնրեի բազմաթիվ ֆունկցիաներ, որոնք կարևոր են նյարդային համակարգի բնականոն գործունեության համար, ներառյալ՝ միջնորդանյութերի (մեդիատոր) սինթեզի և արտազատման[1][2]։ Աստրոցիտները կարևոր դեր ունեն նյարդային ցողունային բջիջների գործունեության կարգավորման գործում։
Արագ փաստեր Աստրոցիտ, Տեղադրություն ...
Աստրոցիտ | |
---|---|
Տեղադրություն | կենտրոնական նյարդային համակարգ |
Լատիներեն անվանում | Astrocytus |
Dorlands | a_68 |
DorlandsID | 12165688 |
Փակել