Ահմադաբադ
From Wikipedia, the free encyclopedia
Ահմադաբադ (գուջարաթի՝ અમદાવાદ — Amdāvād, անգլ.՝ Ahmedabad, հինդի՝ अहमदाबाद — Ahmadābād, Amdavad. Կաղապար:IPA-gu[1]), քաղաք Հնդկաստանի Գուջարաթի նահանգում։ Բնակչության թվաքանակով այդ նահանգի ամենամեծ բնակավայրն է. 2021 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով այնտեղ ապրողների թիվն անցել է 8.253.000-ից (այդ ցուցանիշով Հնդկաստանում զբաղեցնում է հինգերորդ տեղը)։ Ահմադաբադի շրջանի վարչական կենտրոնն է, ինչպես նաև Գուջարաթի նահանգի բարձրագույն դատարանի նստավայրը։ Ընկած է Սաբարմատի գետի ափին, նահանգի վարչական կենտրոնից՝ իր հետ եղբայրացած քաղաք Գանդինագարից մոտավորապես 25 կիլոմետր հեռավորության վրա[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ահմադաբադ | ||
Երկիր | Հնդկաստան | |
Հիմնադրված է | փետրվարի 26, 1411 թ. | |
Մակերես | 464,165 կմ², 535,7 հեկտար, 395 հեկտար | |
ԲԾՄ | 53±1 մետր | |
Բնակչություն | ▲7 645 000 մարդ (2016) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 079 | |
Փոստային դասիչ | 3800XX | |
Ավտոմոբիլային կոդ | GJ-1 և GJ-27 | |
Պաշտոնական կայք | ahmedabadcity.gov.in | |
| ||
Տրանսպորտային հանգույց է, արդյունաբերական և առևտրաֆինանսական կենտրոն։ Կան բամբակյա գործվածքեղենի, մետաքսի, ծխախոտի, կաշվի, մետաղամշակման, քիմիական, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած են արհեստները (ոսկերչություն և այլն)։
Գործում է համալսարան 1949։ Պատմական հուշարձաններից են Զամա Մասջիդը կամ Մեծ մզկիթը 1424 և Թին Դարվազա եռակամար դարպասը 1425։ Հիմնադրվել է 1411 թվականին։