Ադեն
From Wikipedia, the free encyclopedia
Ադեն (արաբերեն՝ عدن), քաղաք Եմենում։ Մինչև 1990 թվականի մայիսի 22-ը Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Ադեն | ||
արաբ․՝ عدن | ||
Երկիր | Եմեն | |
Մակերես | 760,0 կմ² | |
ԲԾՄ | 6 մետր | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | ▲507 355 մարդ (2005) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 967 | |
| ||
Փակել
Տարանցիկ նավահանգիստ Արաբական ծովի Ադենի ծոցի ափին՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ, ունի նավահանգիստ, միջազգային օդանավակայան։ 225 000 բնակիչ (1964)։ Նավթի վերամշակման խոշոր կենտրոն (տարեկան 8 մլն. տ)։ Ունի նավանորոգման, պահածոների և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Հայտնի է նավթի և նավթամթերքների, հացահատիկի, ծխախոտի, կաշվի առևտրով։
Հույն և հռոմեացի աշխարհագետներին հայտնի է եղել Ադանա (Ասանա) անունով 1838-1967-ի նոյեմբերը եղել է Մեծ Բրիտանիայի հենակետ ու ռազմական բազա Մերձավոր և Միջին Արևելքում[1]։