System of a Down
ռոք խումբ / From Wikipedia, the free encyclopedia
System of a Down (SOAD), հայ-ամերիկյան ռոք խումբ՝ ձևավորված 1992 թվականին Լոս Անջելեսում Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի կողմից Soil անունով։ Ժամանակակից անվանումը ձեռք է բերել 1995 թվականին։ Խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն։ 1998 թվականից մինչև 2005 թվականն ընկած ժամանակահատվածում խումբը հինգ ստուդիական ձայնասկավառակ է թողարկել, որոնցից յուրաքանչյուրը դարձել է պլատինե (առավել հաջողակը դարձել է Toxicity-ին՝ մուլտիպլատինե), ընդհանուր 12 միլիոն օրինակ թողարկման ծավալով[1]։ 2006 թվականին System of a Down խմբի անդամները ժամանակավորապես որոշեցին դադարեցնել համատեղ գործունեությունը և զբաղվել անհատական նախագծերով։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին խումբը հայտարարեց միավորվելու և 2011 թվականին եվրոպական շրջագայություն անցկացնելու մասին։ Սկզբնապես խումբը պետք է կոչվեր «Victims of the Down»՝ ըստ Դարոն Մալաքյանի գրած բանաստեղծության։ Խմբի անդամների ընդհանուր քննարկման ժամանակ որոշվեց «victims» բառը փոխարինել առավել ընդհանուր «system» բառով։ Փոփոխության պատճառ դարձավ նաև Շավո Օդաջյանի՝ երաժշտական խանութներում Slayer-ին ավելի մոտեցնելու ցանկությունը[2][3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ System of a Down (այլ կիրառումներ)
System of a Down | |
---|---|
Սիսթեմ օֆ ը դաուն, 2005 թ. | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ԱՄՆ Լոս-Անջելես, Կալիֆոռնիա |
Ժանրեր | Ալտերնատիվ մետալ, experimental rock, nu metal և այլն |
Գործունեություն | 1994–ներկա |
Լեյբլ | American, Columbia |
Կապված | Achozen Axis of Justice Buckethead & Friends Scars on Broadway Serart Սերժ Թանկյան |
Կայք | systemofadown.com |
Անդամներ | |
Ջոն Դոլմայան Դարոն Մալաքյան Շավո Օդաջյան Սերժ Թանկյան | |
Նախկին անդամներ | |
Էնդի Խաչատրյան | |
System of a Down Վիքիպահեստում |