Slayer
From Wikipedia, the free encyclopedia
Slayer (հայերեն՝ «մարդասպան»), ամերիկյան Մետալ խումբ։ Խումբն ստեղծվել է 1981 թ.-ին Ջեֆֆ Հաննեման և Քերրի Քինգ կիթառահարներով Հաունտինգտոն Պարկում, Կալիֆոռնիա։ Սլեյրը գլխավորել է Ամերիկյան Թռեշ մետալի երաժշտական շարժումը Reign in Blood (1986 թ.) ալբոմից հետո, որը համարվում է խմբի ամենալավ նվաճումը և Թռեշ մետալի «կլասսիկա»։ Metallica Megadeth և Anthrax խմբերի հետ միասին Slayer-ը կազմում է «Թռեշ մետալի մեծ քառյակը»[1]։
Slayer | |
---|---|
Սլեյրը The Fields of Rock-ի ժամանակ, 2007 | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հանտինգտոն-Պարկ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | Թռեշ մետալ, Սփիդ մետալ |
Գործունեություն | 1981-մեր օրեր |
Լեյբլ | Metal Blade Records, Def Jam Recordings, American Recordings |
Պարգևներ | |
Կայք | slayer.net |
Անդամներ | |
Թոմ Արայա Քերրի Քինգ Փոլ Բոստաֆ Գերի Հոլտ | |
Նախկին անդամներ | |
Ջեֆֆ Հաննեման Դեյվ Լոմբարդո Ջոն Դետտե | |
Slayer Վիքիպահեստում |
Սլեյրի երժտությանը բնորոշ գծերն են՝ արագ տեմպ, արագ կիթառի սոլոներ և տրեմոլո, բղավող վոկալ։ Ալբոմների ձևավորման թեմատիկան և երգերի տեքստերը կապված են մահի, դժոխքի սատանիզմի, բռնության, պատերազմի, սերիական մարդասպանների, ցեղասպանության հետ և կրում են հակակրոնական բնույթ, ինչի համար խմբին խիստ քննադատել են կրոնական գործիչները և սովորական հանդիսատեսը։ Նույն պատճառներով Սլեյրի ալբոմների թողարկումը ուշանում է, իսկ նրանց վաճառքը շատ երկրներում արգելվում է։
Իր ամբողջ կարիերայի ընթացքում Սլեյրը թողարկել է 11 ստուդիական ալբոմ (որոնցից չորսը ստացել են «ոսկե» կարգավիճակ ԱՄՆ-ում), երկու մինի ալբոմ, երկու համերգային ալբոմ, չորս DVD, մեկ բոքս-սետ և քսաներկու սինգլ։ Խումբը չորս անգամ առաջադրվել է Գրեմմի պարգևին, ստանալով մրցանակ 2007 թ.-ին (Eyes of the Insane երգի համար) և 2008 թ.-ին (Final Six-երգի համար)։ Կոլեկտիվը նույնպես հանդիսանում է շատ փառատոների հեդլայներ, այդ թվում, Ozzfest Hellfest Summer Open Air, Gods of Metal և Tuska Open Air։