Վիթվիլ (Վիրջինիա)
From Wikipedia, the free encyclopedia
Վիթվիլ, քաղաք, ինչպես նաև ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Վիթ վարչական շրջանի կենտրոնը։ Այն անվանակոչվել է ի պատիվ Ջորջ Վիթի, ով եղել է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի տակ ստորագրողը և Թոմաս Ջեֆերսոնի ուսուցիչը։ 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Վիթվիլի բնակչության թիվը կազմել է 8,211 մարդ[2]։ Միջպետական 71 և 81 մայրուղիները կառուցվել են քաղաքի ճանապարհներին կից, որպեսզի ճանապարհորդներին ապահովեն հարմար խաչմերուկներով։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Վիթվիլ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Մակերես | 37,767148 կմ² | |
ԲԾՄ | 697±1 մետր | |
Բնակչություն | ▲8265 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 276 | |
Փոստային դասիչ | 24382 | |
Պաշտոնական կայք | wytheville.org(անգլ.) | |
| ||
Փակել
Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Վիթվիլն ուներ ռազմավարական կարևորություն։ Այն հարձակման է ենթարկվել 1863 թվականին Թոլանդի և 1865 թվականին Սթոունմենի գրոհների ժամանակ։ Քաղաքը Էդիթ Բոլինգ Վիլսոնի ծննդավայրն է, ով եղել է նախագահ Վուդրո Վիլսոնի երկրորդ կինը։