Վուդրո Վիլսոն
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Վուդրո Վիլսոն (անգլ.՝ Thomas Woodrow Wilson, դեկտեմբերի 28, 1856(1856-12-28)[5][6][7][…], Ստոնտոն, Վիրջինիա, ԱՄՆ[8] - փետրվարի 3, 1924(1924-02-03)[5][6][9][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[8]), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 28-րդ նախագահը (1913-1921 թվականներ)։ Եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1919)։ Հայտնի է նաև որպես պատմաբան և քաղաքագետ, 1890-1902 թվականներին եղել է Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1902-1910 թվականներին՝ նույն համալսարանի ռեկտոր։
Վուդրո Վիլսոն Woodrow Wilson | |||
| |||
---|---|---|---|
մարտի 4, 1913 - մարտի 4, 1921 | |||
Նախորդող | Ուիլյամ Տաֆտ | ||
Հաջորդող | Ուորեն Հարդինգ | ||
| |||
Նախորդող | Ջոն Ֆրանկլին Ֆորտ | ||
Հաջորդող | Ջեյմս Ֆեյրման Ֆիլդեր | ||
| |||
հոկտեմբերի 25, 1902 - հոկտեմբերի 21, 1910 | |||
Նախորդող | Ֆրենսիս Փեթոն | ||
Հաջորդող | Ջոն Ստյուարտ | ||
Կուսակցություն՝ | Դեմոկտրատական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Դևիդսոնի քոլեջ Փրինսթոնի համալսարան (ԲԱ) Վիրջինիայի համալսարան Ջոնս Հոփքինսի համալսարան (ՄԱ, Ա) | ||
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր[1] | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, փաստաբան, ակադեմիկոս, պետական գործիչ, քաղաքագետ, իրավաբան, ուսուցիչ և գրող | ||
Ազգություն | Ամերիկացի | ||
Դավանանք | պրեսբիտերականներ | ||
Ծննդյան օր | 1856 դեկտեմբերի 28 | ||
Ծննդավայր | Սթոնտոն, Վիրջինիա, ԱՄՆ | ||
Վախճանի օր | փետրվարի 3, 1924(1924-02-03) (տարիքը 67) | ||
Վախճանի վայր | Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ | ||
Թաղված | Վաշինգտոնի ազգային տաճար | ||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||
Ի ծնե անուն | անգլ.՝ Woodrow Wilson | ||
Հայր | Ջոզեֆ Ռագլզ Վիլսոն | ||
Մայր | Ջանեթ Վուդրո[2] | ||
Ամուսին | Էլեն Էքսոն (1885-1914) Էդիթ Բոլինգ (1915) | ||
Զավակներ | Մարգարետ Վուդրո Վիլսոն Ջեսի Վուդրո Վիլսոն Էլեոնոր Վիլսոն Մակադու | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
1911-1913 թվականներին՝ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ։
1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես եկել (1917 թվականից) Անտանտի կողմում։ 1917 թվականին Միացյալ Նահանգները մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ Անտանտի կազմում։ 1918 թվականի հունվարին առաջ է քաշել խաղաղության ծրագիր՝ իր նշանավոր տասնչորս կետերը։ Առաջին աշխարհամարտում Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Թուրքիայի պարտությունից հետո՝ գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը Փարիզի խաղաղության վեհաժողովում։
Գլխավորել է ԱՍՆ-ի պատվիրակությունը Փարիզի խաղաղության վեհաժողով 1919-1920 թվականներին, որի արդյունքները, սակայն, անբարենպաստ եղան Վիլսոնի համար։ ԱՍՆ Սենատը հրաժարվեց վավերացնել Վերսալի հաշտության պայմանագիրը։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պահպանեցին իրենց առաջատար դերը համաշխարհային, հատկապես եվրոպական քաղաքականության մեջ, որն իր արտահայտությունը գտավ նաև Վիլսոնի նախաձեռնած Հայաստանի մանդատով (1920 թվականին ԱՍՆ-ի սենատը մերժեց այն) և Սևրի հաշտության պայմանագրով ստեղծվելիք Հայկական պետության սահմանների որոշման հարցում։ Նախագահության ժամկետն ավարտվելուց (1921) հետո հեռացել է քաղաքական գործունեությունից։