Շամլուղ
քաղաք Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Շամլուղ, քաղաք Հայաստանի Հանրապետությանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Շամլուղ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | ԼոռուԼոռու մարզ | ||
Համայնք | Ալավերդի համայնք | ||
Քաղաքապետ | Լենդրուշ Բեժանյան | ||
Հիմնադրված է | 1770 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1996 թվականից | ||
Մակերես | 3,6 կմ² | ||
ԲԾՄ | 1175 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 700[1] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | շամլուղցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Փոստային ինդեքս | 1726 | ||
| |||
Մարզկենտրոնից 69 կմ հյուսիս-արևելք, Կուրի ավազանի Ախթալա գետակի վերին հոսանքի ձախ սարալանջին։ 18-19-րդ դարերի գրավոր աղբյուրներում հիշատակվում է նաև Շամբլուղ, Շամբլուտ, Շամբուլուտ, Դամբլուդ և այլն։
Հիմնադրվել է 1770 թվականին 1763 թվականին վրաց Հերակլ 2 թագավորի կողմից Լոռի հրավիրված և Ախթալայում բնակություն հաստատած հույն կապարագործ-հանքագործների կողմից։ Վերջիններս համոզվելով որ ցածր է Ախթալայի հանքերում պղնձի և արծաթի պարունակությունը գտնում են նոր հանքավայրեր և տեղափոխվելով 1770 թվականին հիմնում են Մադան(ներկայումս Ալավերդու վարչական կազմում) և Շամլուղ գյուղերը։
19-րդ դարի վերջերին տարածաշրջանի պղնձարտադրությունը կապալով հանձնվեց Ֆրանսիացի արդյունահանողներին, որոնք հսկայական միջոցներ ներդրեցին Ալավերդու և Շամլուղի հանքերի վերակառուցման ու ընդլայնման ուղղությամբ։ Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքենաների աշխատանքով։ Տեղի ունեցավ եվրոպացիների ներհոսք, ինչը դրական ազդեցություն ունեցավ բնակավայրի սոցալ կրթական ու մշակութային զարգացման գործում։ Խորհրդային տարիներին Շամլուղը բանվորական ավան էր, իսկ 1996 թվականի վարչատարածքային փոփոխության արդյունքում դասվեց քաղաքների շարքը։
Շամլուղը երկար տարիներ ունեցել է բազմազգ բնակչություն` հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, հույներ, ռուսներ, օսեր, իտալացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ և այլն։ Ուներ զարգացած կրթամշակութային համակարգ։ Գործում էին միջնակարգ դպրոց և մանկապարտեզներ հայերեն-ռուսերեն հոսքերով, կինոթատրոն, մշակույթի պալատ, դիսկոտեկ, գրադարան, ավտոմատ հեռախոսակայան, կապի բաժանմունք, հիվանդանոց։
Շամլուղի և Ախթալայի հանքերը տարբեր ժամանակներում եղել են որպես ինքնուրույն ձեռնարկություններ, սակայն 1970-ական թվականներից միավորվել էին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մեջ։ 1989 թվականին բնապահպանական շարժման հետևանքով փակվեց կոմբինատը, փակվեցին նաև հանքերը։ Սկսվեց բնակչության արտագաղթը, որին ավելացավ նաև 90-ականներին հույները գաղթը դեպի Հունաստան։
Շամլուղ քաղաքի վարչական կազմի մեջ են մտնում Բենդիկ և Վերին Ախթալա գյուղերը։ Վերջինս 1989 թվականին լքվել է ադրբեջանցիների կողմից և ներկայումս գրեթե անմարդաբնակ է։ Շամլուղի ազգաբնակչության փոփոխությունը.[3]