Ղրղզստան
From Wikipedia, the free encyclopedia
Ղրղզստան (ղրղզերեն՝ Кыргызстан; ռուսերեն՝ Киргизия, տրասլիտացված՝ Կիրգիզիա կամ Կիրղիզիա) (IPA արտասանությամբ՝ /ˈkəːgɪztan/), պաշտոնապես՝ Ղրղզական Հանրապետություն, երկիր Կենտրոնական Ասիայում։ Ղրղզստանը լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկիր է, այն սահմանակից է Ղազախստանին՝ հյուսիսում, Ուզբեկստանին՝ արևմուտքից, Տաջիկստանին՝ հարավ-արևմուտքից և Չինաստանին՝ հարավ-արևելքից։ «Ղրղըզ» էթնոհորոնիմը նշանակում է «քառասուն ցեղեր», որը վերաբերում է վիպերգական հերոս Մանասին, որը միավորել է քառասուն ցեղերը խիթանների դեմ։ Քառասուն ճառագայթները Ղրղզստանի դրոշի վրա խորհրդանշում է Մանասի քառասուն ցեղերը[4]։
Ղրղզական Հանրապետություն Кыргыз Республикасы Кыргызская Республика |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Ղրղզստանի ազգային հիմն | ||||
|
||||
Մայրաքաղաք | Բիշկեկ 42°52′N, 74°36′E | |||
Ամենամեծ քաղաք | capital | |||
Պետական լեզուներ | ղրղզերեն, ռուսերեն | |||
Կառավարում | Խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Սադիր Ժապարով | ||
Անկախություն | ԽՍՀՄ-ից | |||
- | Հռչակված | Օգոստոսի 31 1991 | ||
- | Վերջնական | Դեկտեմբերի 25 1991 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 191,800 կմ² (86-րդ) | ||
- | Ջրային (%) | 3.6 | ||
Բնակչություն | ||||
- | նախահաշիվը | 7,000,000[1] (109-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $11.604 billion[2] (134-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $2,184[2] (140-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $5.050 billion[2] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $950[2] | ||
Ջինի (2003) | 30.3 (միջին) | |||
ՄՆԶԻ (2007) | 0.710[3] (միջին) (120th) | |||
Արժույթ | Սոմ (KGS) | |||
Ժամային գոտի | KGT (ՀԿԺ+6) | |||
Ազգային դոմեն | .kg | |||
Հեռախոսային կոդ | +996 |
1991 թվականի անկախությունից ի վեր Ղրղզստանում տեղի է ունեցել երկու հեղափոխություն՝ մեկը 2005 թվականի Կակաչների հեղափոխությունը և 2010 թվականի հեղափոխությունը, որը իշխանությունից հեռացրել է 2005 թվականի հեղափոխության առաջնորդ Կուրմանբեկ Բակիևին։