Կարմիր աստղ
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր աստղ, հերալդիկ նշան, Խորհրդային Միության կարմիր բանակի խորհրդանիշը[1]։ Եղել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, ինչպես նաև Վարշավայի պայմանագրի կազմակերպության անդամ մի շարք պետությունների ազգային խորհրդանիշների՝ դրոշի և զինանշանի վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր աստղ (այլ կիրառումներ)
Ներկայումս կարմիր աստղը պատկերված է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի[2], Ղազախստանի և այլ պետությունների զինված ուժերի խորհրդանշանների վրա։ Կարմիր աստղն առկա է նաև մի շարք պետությունների (նախկինում՝ ոչ խորհրդային) և նրանց վարչական միավորների զինանշանների վրա։
Կարմիր աստղն օգտագործվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև սպորտային նկատառումներով։ Ռուսական Մոսկվա քաղաքը ներկայացնող ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի պատկերանիշի հիմնական բաղադրիչներից է։