Զինանշան
From Wikipedia, the free encyclopedia
Զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան։
Յուրահատուկ է պետություններին, ազնվականական կամ իշխանական տներին, պետության կազմի մեջ մտնող վարչա-տարածքային միավորներին (մարզ, նահանգ, գավառ, քաղաք և այլն), համքարություններին, երբեմն նաև առանձին անձանց և արտացոլում է դրանց վարչական, աշխարհագրական, տնտեսական, կենցաղային, անհատական և այլ առանձնահատկություններ։ Պատկերվում է կնիքների, դրամների, մեդալների, դրոշների, ռազմի առարկաների (վահան, սաղավարտ, դրոշ և այլն), ճարտարապետական հուշարձանների և այլնի վրա։