Վարշավայի պայմանագրի կազմակերպություն
1955 / From Wikipedia, the free encyclopedia
Վարշավյան դաշինք կամ Վարշավայի պայմանագրի կազմակերպություն, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր (ռուս.՝ Договор о дружбе, сотрудничестве и взаимной помощи), Եվրոպայի սոցիալիստական երկրների պաշտպանական դաշինք[1]։ Ստեղծվել է 1955 թվականի մայիսի 14-ին Վարշավայում կնքված բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի հիման վրա, որն ստորագրել են Ալբանիան (1968 թվականից դուրս է եկել), Բուլղարիան, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը (Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունը), Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան և ԽՍՀՄ-ը։ Դաշինքը ստեղծվել էր Արևմտյան Գերմանիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուց անմիջապես հետո[2][3][4]։ Սակայն սխալ կլինի պնդելը, որ կառույցի ստեղծման միակ պատճառը դա էր. ԽՍՀՄ-ը ցանկանում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ռազմական գերակայություն պահպանել։ Չնայած Վարշավյան համաձայնագիրը ստեղծվել էր որպես ուժի հավասարակշռում[5] և հակակշռում ՆԱՏՕ-ի դեմ, նրանց միջև ուղղակի հակամարտություն չկար։ Հակամարտությունը գաղափարական դաշտում էր։ Ե՛վ ՆԱՏՕ-ն, և՛ Վարշավյան պակտը նախատեսում էին ազդեցության գոտիների ընդլայնում միմյանց նկատմամբ։ Դաշինքի իրականացրած գլխավոր գործողությունը 1968 թվականի օգոստոսին Չեխոսլովակիա ներխուժումն էր[5]. այս իրադարձությունից մոտ մեկ ամիս անց Ալբանիան լքեց դաշինքը։ 1990 թվականին դաշինքից դուրս եկան Արևելյան Գերմանիան և Լեհաստանը։ 1991 թվականի փետրվարի 25-ին Հունգարիայում դաշինքի անդամ հինգ պետությունների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքում Վարշավյան դաշինքը կազմալուծվեց։ Դրանից կարճ ժամանակ անց նախկին ԽՍՀՄ պետությունների մի մասը ստեղծեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)։ Ավելի ուշ դաշինքի նախկին 7 անդամ պետություններ անդամակցեցին ՆԱՏՕ-ին։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Վարշավայի պայմանագրի կազմակերպություն | |
---|---|
Վարշավայի պակտի խորհրդանիշ | |
Վարշավայի պակտի քարտեզ | |
Տեսակ | Միջազգային կազմակերպություն և Ռազմաքաղաքական դաշինք |
Հապավում | ՎՊԿ / ОВД |
Կարգախոս | ռուս.՝ Союз мира и социализма, թարգմ. Խաղաղության և սոցիալիզմի միություն |
Հիմնադրված | 1955 թ. մայիսի 14 |
Լուծարված | 1991 թ. հուլիսի 1 |
Իրավ. կարգավիճակ | լուծարված |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Տարածաշրջան | 7 երկիր
|
Պաշտ. լեզու(ներ) | ռուսերեն, գերմաներեն, լեհերեն, հունգարերեն, չեխերեն, սլովակերեն, ռումիներեն, բուլղարերեն |
ՎՊԿ համակցված զինված ուժերի հրամանատարը | Ի. Կոնև (1955—1960) Պ. Գ. Լուշև (1989—1991) |
ՎՊԿ համակցված զինված ուժերի շտաբի պետ | Ա. Անտոնով (1955—1962) Վ. Լոբով (1989—1990) |
Պատմական իրադարձություններ | Հունգարիայի ապստամբություն (1956) Չեխոսլովակիայի ներխուժում (1968) |
Անվանված է | Warsaw Treaty? |
Անձնակազմ | 7,3 մարդ |