Աստրոն (կայան)
From Wikipedia, the free encyclopedia
Աստրոն (ռուս.՝ Астрон), խորհրդային տիեզերական աստղադիտակ, արձակվել է 1983 թվականի մարտի 23-ին, Պրոտոն կրող հրթիռով Բայկոնուր տիեզերակայանից[3]։ Կայանը տեղադրվել է Երկրի բարձր ուղեծիր և գործել է վեց տարի։ Աստրոնը իր ժամանակի ամենամեծ ուլտրամանուշակագույն տիեզերական աստղադիտակն էր։
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր ԳԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | Լավոչկինի ԳԱՄ |
COSPAR ID | 1983-020A[1][2] |
NSSDCA ID | 1983-020A |
SCN | 13901 |
Գործարկման ամսաթիվ | 1983 մարտի 23, 12:45 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Աշխատանքի ավարտ | 1991 մարտի 23 |
Զանգված | 3250 կգ |
Աստրոն աստղադիտակը նախագծվել է հիմնվելով 4ՄՎ կայանի հենքի վրա։ Նախագիծը ղեկավարում էր Ալեքսանդր Բոյարչուկ[4][5]։ Աստղադիտակը և կայանը նախագծվել և կառուցվել են Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանում և Լավոչկինի ԳԱՄ-ում։ Այս հաստատությունների մի խումբ գիտնականներ իրենց աշխատանքի համար արժանացան ԽՍՀՄ պետական մրցանակի[6]։
Կայանի վրա տեղադրված էր 80 սմ ուլտրամանուշակագույն սպեկտրի աստղադիտակ (համատեղ նախագծվել էր ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի կողմից), և ռենտգենյան սպեկտրի աստղադիտակ[7]։
Տեղադրվելով 185,000 կիլոմետր ապոկենտրոնով ուղեծր Աստրոնը կարող էր դիտումներ կատարել Երկրի ստվերից և ռադիացիոն գոտուց դուրս։
Աստրոնի կողմից կատարված ամենակարևոր դիտարկումներից էին SN 1987A գերնորի դիտումը 1987 թվականի մարտի 4-ից մինչև 12-ը[8] և 1985 թվականի դեկտեմբերին Հալլեյի գիսաստղի դիտարկումները, որոնք թույլ տվեցին մի խումբ խորհրդային գիտնականներին մշակել գիսաստղի վարսի մոդելը[9]։
Աստղադիտարանի գործունեությունը ավարտվել է 1991 թվականի մարտի 23-ին[10]։