Բայկոնուր տիեզերակայան
տիեզերանավ / From Wikipedia, the free encyclopedia
Բայկոնուր տիեզերակայան (ղազ.՝ Байқоңыр ғарыш айлағы; ռուս.՝ Космодром Байконур) տիեզերակայան, շահագործվում է Ռուսաստանի կողմից, գտնվում է Ղազախստանում։ Գտնվում է Ղազախստանի Բայկոնուր քաղաքում, հանդիսանում է տարածքի առումով ամենամեծ գործող տիեզերական սարքերի արձակման կայանը աշխարհում[1]։ Խորհրդային և ռուսական բոլոր անձնակազմով տիեզերական թռիչքները արձակվում են Բայկոնուր տիեզերակայանից[2]։
Գտնվում է Ղազախական տափաստանում, ծովի մակարդակից մոտ 90 մետր բարձրության վրա, Արալյան ծովից մոտ 200 կմ դեպի արևելք և Սիր Դարյայից հյուսիս։ Ռուսաստանը, որպես Խորհրդային Միության պաշտոնական իրավահաջորդ պետություն, 1991 թվականից պահպանում է տիեզերակայանի նկատմամբ վերահսկողությունը. այն ի սկզբանե ստանձնել է այդ դերը հետխորհրդային ԱՊՀ միջոցով, սակայն 2005 թվականին Ղազախստանի վավերացրել է համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանը վարձակալում է տիեզերակայանը մինչև 2050 թվականը։ Այն համատեղ կառավարվում է Ռոսկոսմոսի և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից։
Տիեզերակայանը հիմնվել է 1955 թվականին Խորհրդային Միության պաշտպանության նախարարության հրամանագրի հիման վրա[3]։ Այն ի սկզբանե կառուցվել է որպես խորհրդային տիեզերական ծրագրի գործողությունների գլխավոր բազա։ Այս տիեզերակայանից են արձակվել առաջին Սպուտնիկ-1 երկրի արհեստական արբանյակը, ինչպես նաև կատարվել է առաջին մարդու թռիչքը տիեզերք Վոստոկ-1 տիեզերանավով։ Այս երկու առաքելությունների համար օգտագործվող արձակման հարթակը վերանվանվել է «Գագարինի ստարտ»՝ ի պատիվ խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի, ով վորել է «Վոստոկ-1»-ը և դարձել առաջին մարդը տիեզերքում[4]։
Ներկայումս ռուսական կառավարման ներքո Բայկոնուրը շարունակում է մնալ ակտիվ տիեզերակայան, որտեղ ամեն տարի մեկնարկվում են բազմաթիվ առևտրային, ռազմական և գիտական առաքելություններ[5][6][7]։