From Wikipedia, the free encyclopedia
Ֆրից Ռոյտեր Լեյբեր կրտսեր (անգլ.՝ Fritz Reuter Leiber Jr., դեկտեմբերի 24, 1910[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 5, 1992[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող։
Ֆրից Լեյբեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 5, 1992[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, դրամատուրգ, բանաստեղծ, թատրոնի դերասան, կինոդերասան և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Չիկագոյի համալսարան |
Ժանրեր | ֆենթեզի, գիտաֆանտաստիկ գրականություն և սարսափ |
Ուշագրավ աշխատանքներ | Fafhrd and the Gray Mouser? |
Անդամակցություն | Phi Beta Kappa |
Պարգևներ | և |
Զավակներ | Justin Leiber? |
Ներշնչվել է
| |
Fritz Leiber Վիքիպահեստում |
Գրողի նախնիները եղել են գերմանացի տարագիրներ։ Նա ծնվել է դերասանների ընտանիքում։ Հայրը Ֆրից Ռոյտեր Լեյբեր ավագն է, մայրը՝ Վիրջինիա Լեյբերը (ծնված Բրոնսոնում)։
Ավարտել է Չիկագոյի համալսարանը (Իլինոյս նահանգ)։ Դերասան է և թատերական շարժման մասնակից։
Առաջին գիտաֆանտաստիկ ստեղծագործությունը 1939 թվականին Unknown ամսագրում տպագրված «Երկու արկածախնդիրները» (անգլ.՝ Two Sought Adventure) պատմվածքն է։ Հեքիաթի հերոսներն էին Ֆաֆհրդը և Մոխրագույն մկնորսը (անգլ.՝ Fafhrd and the Gray Mouser), ովքեր նաև դարձել են Լեյբերի այլ գրքերի հերոսներ։
Գրել է նաև երգիծական վեպեր՝ «Կանաչ հազարամյակ» (անգլ.՝ The Green Millennium, 1953), «Արծաթե ձվագլուխները» (անգլ.՝ The Silver Eggheads, 1961), «Ուրվականը թափառում է Տեխասում» (անգլ.՝ A Spectre is Haunting Texas, 1969) և այլն։
«Հյուգո» 6 մրցանակի և «Նեբյուլա» 4 մրցանակների դափնեկիր է։ 1981 թվականին ճանաչվել է ֆանտաստիկ գրականության «Մեծագույն վարպետ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.