From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Գրիմ Կրտսեր (գերմ.՝ Friedrich Grimm der Jüngere, մարտի 11, 1707, Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - մարտի 20, 1777, Steinau an der Straße, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), կալվինական քահանա, Գրիմ եղբայրների պապը։
Ֆրիդրիխ Գրիմ Կրտսեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1707 |
Ծննդավայր | Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | մարտի 20, 1777 (70 տարեկան) |
Մահվան վայր | Steinau an der Straße, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրոն | բողոքականություն |
Մասնագիտություն | աստվածաբան |
Ծնողներ | հայր՝ Ֆրիդրիխ Գրիմ Ավագ |
Երեխաներ | Յուլիանա Շառլոտա Գրիմ և Ֆիլիպ Վիլհելմ Գրիմ |
Ֆրիդրիխ Գրիմը ծնվել է 1707 թվականի մարտի 11-ին Հանաու քաղաքում։ Ժառանգել է հոր՝ Ֆրիդրիխ Գրիմ Ավագի (1672-1748) ծուխը. գլխավորել է Հանաու քաղաքի կալվինական համայնքը, իսկ այնուհետև ամբողջ Հանաու-Մյունցենբերգ կոմսությունը։ Սովորել է Հանաու քաղաքի բարձրագույն դպրոցում, այնուհետև՝ Բրեմենի Հին դպրոցում, ապա՝ Հայդելբերգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում։ 1730 թվականին ընդունել է Շտայնաու-ան-դեր-Շտրասսե քաղաքի սուրբ Եկատերինա եկեղեցու ծուխը, որը գլխավորել է 47 տարի և իր ծխականներից ստացել «Ջերմեռանդ հովիվ և հոգիների խնամակալ» կոչումը[1]։ 1734 թվականի հոկտեմբերի 6-ին ամուսնացել է Հանաու-Մյունցենբերգի կոմսության բակային դատարանի խորհրդականի դստեր՝ Քրիստինե Ելիզավետա Հայլմաննի հետ (1715-1754)։ Ունեցել են 8 որդի և 3 աղջիկ, որոնց մեծ մասը մահացել են մանկության շրջանում։ Քրիստինա Ելիզավետան մահացել է ծննդաբերության ժամանակ՝ 39 տարեկան հասակում։ Ֆրիդրիխ Գրիմը կնոջ մահը չափազանց ծանր է տարել։ Նա կարգադրել է կնոջը հուղարկավորել սուրբ Եկատերինայի մայր տաճարի բեմի և ամբիոնի (որի մոտից նա քարոզներ էր կարդում) միջև։ Ըստ Վիլհելմ Գրիմի վկայության՝ Ֆրիդրիխ Գրիմը ամեն երկուշաբթի և բոլոր եկեղեցական տոներին կնոջ շիրիմին թարմ վարդեր է տարել[2]։ Տնտեսության վարումն ու եղբայրներին (այդ թվում նաև Ֆիլիպ Վիլհելմ Գրիմին՝ Գրիմ եղբայրների հորը) խնամելն իր վրա է վերցրել Ֆրիդրիխ Գրիմի մեծ աղջիկը՝ Յուլիանա Շառլոտա Ֆրեդերիկան (1735-1796, ամուսնական ազգանունը՝ Շլեմեր)։ Յակոբ Գրիմն իր գրառումներում փոխանցել է ամենավառ հիողությունները «սիրելի հորաքույր Շլեմերի» մասին[3]։ Ֆրիդրիխ Գրիմ Կրտսերը մահացել է 70 տարեկան հասակում՝ քնած ժամանակ, և թաղվել է Շտայնաու քաղաքի Նոր գերեզմանատանը՝ խոշոր շիրմաքարի տակ։ 1997 թվականին նրա աճյունը տեղափոխվել է սուրբ Եկատերինա եկեղեցի, և այժմ հանգչում է իր կնոջ գերեզմանի կողքին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.