From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Նիկոլայի տաճար, Ֆրիբուր քաղաքի կաթոլիկ մայր տաճար, շվեյցարական համադաշնությունում, նվիրված է սուրբ Նիկոլայ Միրլիկիյսկիին։ Տաճարը գտնվում է հին քաղաքի հյուսիսարևմտյան մասում, ուշ գոթական ոճի վառ օրինակ է, դոմինանտային ճարտարապետություն միջնադարի կենտրոնում, տեսարժան վայր, որը մշտապես գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը։
Ֆրիբուրի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կառույց և կաթոլիկ տաճար |
Երկիր | Շվեյցարիա |
Տեղագրություն | Ֆրիբուր |
Հասցե | Rue de la Cathédrale Saint-Nicolas 7 |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Lausanne, Geneva and Fribourg? |
Հիմնական ամսաթվերը | 1283 |
Մասն է | Ֆրայբուրգի մշակութային արժեքների ցանկ |
Կազմված է | աշտարակ, Դաս, մատուռ, congregation hall? և շքամուտք |
Ժառանգության կարգավիճակ | Շվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք[1] |
Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1283 |
Բարձրություն | 74 մետր |
Շինանյութ | քար |
Cathédrale Saint-Nicolas (Fribourg) Վիքիպահեստում | |
notre-dame-de-fribourg.ch/patrimoine/cathedrale-saint-nicolas(ֆր.) |
Առաջին ռոմանական մատուռը Զանե գետի ափին, որը հիմնադրվել է 1157 թվականին։ Ժամանակակից տաճարի շինարարությունը սկսել է 1283 թվականին և ավարտվել է մի քանի էտապներով 1490 թվականին։
Եռասյունամեջ տաճարը բարձր կենտրոնական նավով կառուցվել է տեղական ավազաքարով և աչքի է ընկնում հարստությամբ ու դեկորատիվ տարրերի բազմազանությամբ։ Տաճարի գլխավոր մուտքը արևմուտքի կողմից է, զարդարված է փորագրովի քանդակազարդ ճակատամասով, Ահեղ դատաստանը պատկերող տեսարաններ, սուրբ Նիկոլայի արձանը, տասներկու առաքյալները, Աստվածամայրը մանուկի հետ, ստեղծված XV դարի բնօրինակներից։ Տաճարի աշտարակի բարձրությունը 76 մետր է, և չունի զանգակատուն, նրա վրա կախված է XIV - XVIII դարերի 13 զանգակներ, դարանք այսօր ամենահին զանգակներն են Շվեյցարիայում[2]։ Աշտարակը, որին կարելի է հասնել պտուտակաձև սանդուղքով, անցնելով 368 քայլ, բացվում է տեսարան դեպի քաղաքի համայնապատկերը և Ալպերի նախալեռնային շրջանը։
Տաճարի ներսում ուշադրություն է գրավում զոհասեղանը, Ավետման և Սուրբ Աստվածածնի զարդարուն փայտյա ձևը։ Զոհասեղանին կցվում է նաև գոթական կռածո ցանկապատը։ Պահպանվել են հարուստ ներքին զարդարանքները. XV դարի աթոռներ՝ փորագված մարգարեների պատկերներով, 1498 թվականի մկրտության ավազան, խորանի տարածքում գոթական թիկնաթոռ։ Եզրային կամարի վրա պատկերված է 1433 թվականի «Մարմնի ամփոփումը դագաղի մեջ» բազմադեր քանդակը։ Մայր տաճարում գտնվում է Շվեյցարիայի ամենամեծ գերեզմանատունը[3]։
Ֆրիբուրի տաճարը հայտնի է իր ապակե նախշերով, որոնք պատկանում են երկու դարաշրջանների։ Եզրային ճակատամուտքում կա XV դարի մյունխենցի գեղանկարիչ Ուլրիխ Վագների ոճի վերածնություն, որտեղ պատկերված են Քրիստոսի Խաչելության և Քարոզչի պատկերները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.