From Wikipedia, the free encyclopedia
Ֆրենկ Լլոյդ Ռայթ (Frank Lloyd Wright, հունիսի 8, 1867[2][3][4][…], Richland Center, Վիսկոնսին, ԱՄՆ[5] - ապրիլի 9, 1959[2][3][4][…], Ֆինիքս, ԱՄՆ[2][6]), ամերիկացի ճարտարապետ-նորարար, որը մեծ ազդեցություն է գործել 20-րդ դարի առաջին կեսի արևմտյան ճարտարապետության զարգացման վրա։ «Օրգանական ճարտարապետություն» ուղղության ականավոր ստեղծողներից մեկն էր և բաց հատակագծի ջատագով։
Ֆրենկ Լլոյդ Ռայթ անգլ.՝ Frank Lloyd Wright | |
---|---|
Ի ծնե | Frank Lloyd Wright |
Ծնվել է | հունիսի 8, 1867 |
Ծննդավայր | Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 9, 1959 |
Վախճանի վայր | Ֆինիքս, Արիզոնա |
Ազգություն | ԱՄՆ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Madison Central High School? |
Աշխատավայր | Նոր Դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Emil Bach House?, Pettit Memorial Chapel?, Annunciation Greek Orthodox Church?, A. D. German Warehouse?, Տուն ջրվեժի վերևում, Prairie School architecture? և Սոլոմոն Գուգենհայմի թանգարան |
Պարգևներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Frank Lloyd Wright[1] Վիքիպահեստում |
Երկու տարի սովորել է Վիսկոնսինի համալսարանի ինժեներական քոլեջում (Վիսկոնսինի համալսարանը 1955 թվականին Ռայթին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում, թեև նա համալսարանը չի ավարտել)։ Աշխատել սկսել է Չիկագոյում ճարտարապետներ Ջ․ Լ․ Սիլսբիի (1887 թվականից), ապա՝ Լ․ Սալլիվենի (1888 թվականից) մոտ։ Վերջինիս, ինչպես և Չիկագոյի դպրոցի գաղափարները՝ ձևի և ֆունկցիայի միասնության մասին, խոր ազդեցություն են գործել նրա վրա և ուղեկցել են ստեղծագործական ողջ կյանքում։ Սակայն Ֆրենկ Լլոյդ Ռայթի առաջին գործերում (Չառլիի տունը Չիկագոյում, 1891) առկա է այդ գաղափարների ռոմանտիկ մեկնաբանությունը, որն ավելի ակնառու է դարձել 1893 թվականից, երբ սկսել է աշխատել ինքնուրույն, և, հատկապես, 1900 թվականից հետո՝ «պրերիաների տներ» շարքի կառույցներում։
Ռայթը ամենաբեղմնավոր ճարտարապետներից է. ավելի քան յոթանասուն տարի ձգված իր ստեղծագործական կյանքի ընթացքում հասցրել է նախագծել հազարից ավելի կառույցներ, որոնցից 532-ի շինարարությունը ավարտի է հասցվել։ Մասնագետների կարծիքով՝ «օրգանական ճարտարապետության» փիլիսոփայությունը լավագույնս մարմնավորվել է 1935 թվականին Ռայթի նախագծով կառուցված «Տուն՝ ջրվեժի վրա» (Fallingwater) կառույցում, որն անվանվել է «բոլոր ժամանակների ամերիկյան ճարտարապետության լավագույն աշխատանքը»։
Նա եղել է ճարտարապետության մեջ հետագայում «պրերիայի դպրոց» անվանված շարժման առաջամարտիկը, մշակել է ու զարգացրել «ուսոնիական տան» հիմնադրույթները, ինչպես նաև իր ուրույն, եզակի հայեցակարգը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքների պլանավորման վերաբերյալ։ Տներից բացի՝ Ռայթը նախագծել է ինքնատիպ այլ շինություններ ևս՝ թանգարաններ (դրանցից Գուգենհեյմի թանգարանի շենքը համարվում է ճարտարապետական գլուխգործոց), նորաոճ օֆիսներ, եկեղեցիներ, հյուրանոցներ, դպրոցներ, երկնաքերներ և այլն։ Հաճախ նախագծել է նաև կառույցների ներքին ձևավորման տարրերը, ներառյալ կահույքն ու ձևավոր ապակին։
Այս ամենի հետ մեկտեղ Ֆրենկ Լլոյդ Ռայթը հեղինակել է քսան գիրք և բազմաթիվ հոդվածներ, եղել է մեծ ժողովրդականություն վայելող դասախոս, ով բազմամարդ լսարաններում բովանդակալից ու հետաքրքիր դասախոսություններով հանդես է եկել և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում։
1991 թվականին ճարտարապետների ամերիկյան ինստիտուտը նրան ճանաչել է «բոլոր ժամանակների ամերիկյան մեծագույն և ամենաազդեցիկ ճարտարապետ»[7]։ Բրիտանական հանրագիտարանը նրան անվանել է «ամերիկյան ճարտարապետության ամենաստեղծարար հանճարը»[8]։
Ռայթի ճարտարապետական աշխատանքներից, բացի վերը արդեն նշվածներից, ուշագրավ են նաև Ուիլիտսի տունը Հայլենդ զբոսայգում (Իլինոյս, 1902) և Ռոբիի տունը (1909) Չիկագոյում, որոնցում մեծաքանքար ճարտարապետը, ճապոնական ճարտարապետության ավանդույթներով ներշնչված, առաջին անգամ իրագործել է «հոսող» ներքին տարածությունների միասնական համակարգի գաղափարը։
Ֆրենկ Լլոյդ Ռայթը դերասանուհի, ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի դափնեկիր Էնն Բաքսթերի մորական պապն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.