ռումինացի քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Շտորկ (ռումիներեն՝ Frederic Storck, հունվարի 19, 1872[1], Բուխարեստ, Ռումինիա - դեկտեմբերի 26, 1942[2][3][4], Բուխարեստ, Ռումինիա), գերմանական ծագմամբ ռումինացի քանդակագործ։
Ֆրեդերիկ Շտորկ ռումիներեն՝ Frederic Ștefan Storck | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1872[1] |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1942[2][3][4] (70 տարեկան) |
Վախճանի վայրը | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Բուխարեստի ազգային արվեստների համալսարան և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Ուսուցիչ | Յոն Գեորգեսկու և Wilhelm von Rümann? |
Ստեղծագործություն(ներ) | The Giants? և Q12723083? |
Ոճ | կլասիցիզմ, ռեալիզմ, մոդեռն, Վիեննական սեցեսիոն, Q61085245?, Tinerimea artistică?, Arta Society?, Fine Arts Union? և Salonul Oficial? |
Մասնագիտություն | քանդակագործ և պրոֆեսոր |
ազդվել է | Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ, Օգյուստ Ռոդեն և Արիստիդ Մայոլ |
Ամուսին | Սեսիլյա Կուցեսկու-Շտորկ |
Ծնողներ | հայր՝ Karl Storck? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Cecilia Storck Botez? և Ռոմեո Շտորկ |
Ստորագրություն | |
Frederic Storck Վիքիպահեստում |
Ֆրեդերիկ Շտորկը ծնվել է Բուխարեստում 1872 թվականին, քանդակագործ Կառլ Շտորկի ընտանիքում։ Սովորել է Բուխարեստի գեղարվեստի դպրոցում (Scoala de Arte Frumoase)՝ Յոն Գեորգեսկուի ղեկավարությամբ։ 1893 թվականին Շտորկն ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա։ Ավելի ուշ Գեղարվեստի դպրոցում (Scoala de Arte Frumoase) եղել է քանդակագործության պրոֆեսոր։
Շտորկը կերտել է իր ժամանակակիցների դիմաքանդակները, ինչպես նաև Ռումինիայի և Գերմանիայի պատմամշակութային գործիչների դիմաքանդակները։ Բացի այդ, հայտնի է Ռումինիայի մայրաքաղաքի (Adevarul) և Գալացի (Industria և Agricultura, Միհայ Էմինեսկուի արձան, 1907) հրապարակներում տեղադրված իր մոնումենտալ ալերգիկական արձաններով։
1951 թվականին Բուխարեստում գտնվող այն տունը, որտեղ Շտորկն ապրում էր կնոջ՝ նկարչուհի և քանդակագործ Սեսիլյա Կուցեսկու-Շտորկի հետ, վերածվել է նրանց ստեղծագործության թանգարանի[5]։ Այստեղ ցուցադրվում են նաև նրա հոր և ավագ եղբոր՝ Կարոլ Շտորկի գործերը։
Քանդակագործ Կառլ Շտորկի որդին է։ Եղբայրը՝ Կառոլ Շտորկը, նույնպես եղել է քանդակագործ։ Նկարչուհի, քանդակագործ Սեսիլյա Կուցեսկու-Շտորկի ամուսինն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.