From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Լոու (Frederick Loewe, ծննդյան պահին նրան տվել են Ֆրից Լյովե (Fritz Löwe) անվանումը, հունիսի 10, 1901[1][2][3][…], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - փետրվարի 14, 1988[1][2][3][…], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրո-գերմանական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր։ Նրա «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը (1956) մտել է համաշխարհային երաժշտական մշակույթի գանձարանի շարքը։
Ֆրեդերիկ Լոու | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Frederick Loewe |
Ի ծնե անուն | գերմ.՝ Fritz Löw |
Նաև հայտնի է որպես | Frederick Loewe |
Ծնվել է | հունիսի 10, 1901[1][2][3][…] Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Երկիր | Ավստրիա և ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 14, 1988[1][2][3][…] (86 տարեկան) Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Desert Memorial Park |
Ժանրեր | օպերետ և մյուզիքլ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգերի հեղինակ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Շտերնի անվան կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | frederickloewe.org |
Frederick Loewe Վիքիպահեստում |
Ֆրից Լյովը ծնվել է 1901 թվականի հունիսի 10-ին, Բեռլինում, օպերետային արտիստի ընտանիքում։ Նրա տաղանդն արտահայտվել է դեռ մանկուց, 5 տարեկանում նա դաշնամուր է նվագել, 7 տարեկանում երաժշտություն է գրել հոր ելույթների համար, իսկ 13-ում` դարձել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի ամենաերիտասարդ մենակատարը։ 15 տարեկանում Լոուն գրել է միանգամից ճանաչում ձեռք բերած «Կատրինա» երգը, որի նոտաները վաճառվել են ավելի քան մեկ միլիոն տպաքանակով։
1924 թվականին Լոուն եկել է ԱՄՆ, սակայն մինչ ամերիկյան պրոդյուսերները ըստ արժանիքների կգնահատեին նրա երաժշտական տաղանդը, Լոուն ստիպված էր փորձել շատ տարբեր մասնագիտություններ։ Մասնավորապես նա աշխատել է որպես պարերեկույթի դաշնակահար, գյուղատնտեսական աշխատող, ոսկու հանքափոր, նույնիսկ որպես բռնցքամարտիկ հանդես է եկել թեթև քաշային կարգում։ Ամերիկայում կոմպոզիտորը վերցրեց Ֆրեդերիկ անունը։
Առաջին հաջողությունը 1947 թվականին էր, երբ նա գրեց «Բրիգադուն» մյուզիքլը։ Սակայն իրական փառքի հասավ 1956 թվականին, երբ գրեց «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը, որի հիման վրա 1984 թվականին ցուցադրվեց 8 օսկար ստացած ֆիլմ (գլխավոր դերում` Օդրի Խեպբերն)։ Սակայն Լոուն առաջընթաց չունեցավ ոչ մի երաժշտական կատեգորիայում, իսկ մրցանակը ստացավ այն մարդը, ով առաջարկել էր այդ երաժշտությունը ֆիլմի համար։ Իր մրցանակը Լոուն ստացել է 1959 թվականին «Ջիջի» ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար։ Այդ ֆիլմը ստացել է 9 օսկար։ 1975 թվականին Լոուն դարձավ մրցանակի հավակնորդ երկու անվանակարգերում` «Փոքրիկ արքայազնը» ֆիլմի երաժշտության համար։
Քաղաքային բաժակաճառ (սերիալ) (1948—1971) Toast of the Town … խաղում է ինքն իրեն
Անվանակարգեր`
Հաղթող`
Հաղթող`
Անվանակարգեր`
Հաղթող`
«Ես չեմ սիրում իմ երաժշտությունը, բայց ի՞նչ նշանակություն ունի իմ կարծիքը միլիոնավոր մարդկանց կարծիքների համեմատ»
«Мировая энциклопедия биографий» ООО «Мир книги», Москва, 2002 год.