անգլիացի նկարիչ, քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Լեյթոն, Լեյթոնի 1-ին բարոն (անգլ.՝ Frederic Leighton, դեկտեմբերի 3, 1830[1][2][3][…], Սկարբորո, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 25, 1896[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4], 1878-1896 թվականներին հայտնի է եղել որպես Սըր Ֆրեդերիկ Լեյթոն), անգլիացի նկարիչ, քանդակագործ։ Լեյթոնի ստեղծագործություններում պատկերված են պատմական, բիբլիական, դասական թեմաներ։ Պատմության մեջ Լեյթոնը հայտնի է որպես ամենակարճ ժամկետով պերը, քանի որ կոչումը ստանալուց մեկ օր հետո մահացել է[9]։
Լեյթոնը ծնվել է Սքարբորո առողջարանային քաղաքում։ Ընտանիքը զբաղվել է ներմուծման և արտահանման բիզնեսով։ Սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջի դպրոցում։ Գեղարվեստական կրթություն ստացել է Եվրոպայում, նախ Էդվարդ ֆոն Շտեյնլի, ապա՝ Ջովաննի Կոստայի մոտ։ 17 տարեկան հասակում 1847 թվականի ամռանը Ֆրանկֆուրտում հանդիպել է փիլիսոփա Արթուր Շոպենհաուերին և ստեղծել նրա դիմանկարը (գրաֆիտ, թուղթ, գուաշ)[10]։ 24 տարեկան հասակում երբ գտնվում էր Ֆլորենցիայում, սովորում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում։ 1855-1859 թվականներին ապրել է Փարիզում, որտեղ հանդիպել է Դոմինիկ Էնգրին, Էժեն Դելակրուային, Ժան Բատիստ Կամիլ Կորոյին և Ժան Ֆրանսուա Միլլեին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.