ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսուա Տրյուֆո (փետրվարի 6, 1932[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - հոկտեմբերի 21, 1984[2][3][5][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[6][4]), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ֆրանսիական նոր ալիքի (Nouvelle Vague) հիմնադիրներից։ Որպես սցենարիստ, դերասան, ռեժիսոր հանդես է եկել շուրջ 30 ֆիլմերում։
Ֆրանսուա Տրյուֆո ֆր.՝ François Roland Truffaut | |
---|---|
Ծնվել է | 1932 փետրվարի 6 |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1984 52) | (տարիքը
Մահվան վայր | Նյոյի-սյուր-Սեն, Օ-դը-Սեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | ֆրանսիացի |
Կրոն | քրիստոնեա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոքննադատ, դերասան, գրող, ռեժիսոր, կինոսցենարիստ և պրոդյուսեր |
Պարգևներ | ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ՝ լավագույն ռեժիսորի համար ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար Նյու Յորքի կինոքննադատների խմբակի մրցանակ լավագույն ռեժիսորին Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար և |
IMDb | ID 0000076 |
Ֆրանսուա Տրյուֆոն ծնվել է 1932 թվականին Փարիզում։ Որպես արտամուսնական կապից ծնված երեխա՝ հորը չի ճանաչել։ Մայրը՝ Ժանին, ով «Իլյուստրասիոն» թերթի քարտուղարն էր, երեխային հանձնել է ստնտուի։ 1933 թվականին Ժանին ամուսանում է ճարտարապետական ընկերության գծագրիչ Ռոլան Տրյուֆոյի հետ (1934 թվականի գարնանը նրանք որդին են ունենում, սակայն երեխան 2 ամիս անց մահանում է), և նա որդեգրում է Ֆրանսուային և նրան է տալիս իր ազգանունը։ Տրյուֆոն մեծացել է տատիկի խնամակալության ներքո, ում շնորհիվ ծանոթացել է գրքերի ու երաժշտության հետ։ Տատիկի մահից հետո, 10 տարեկան հասակում տեղափոխվում և բնակվում է մոր և խորթ հոր հետ։ Տանը սենյակ չունենալու պատճառով քնում էր միջանցքում[7]։ Ռոլան Տրյուֆոյի օրագիրը գտնելով՝ տեղեկանում է, որ նա չէ իր հարազատ հայրը։ Երբ 1962 թվականին ծնողները բաժանվեցին, 1968 թվականին Ֆրանսուան դիմեց խուզարկուի օգնությանը՝ փորձելով գտնել կենսաբանական հորը։ Հետախուզության արդյունքում պարզվեց, որ, հնարավոր է, նրա հայրը պորտուգալական ծագումով հրեա ատամնաբույժ Ռոլան Լևին է, ով ապրել է Փարիզում և պատերազմական ժամանակահատվածում նացիստական զորքերի ժամանման հետ տեղափոխվել է Տուրա։ Խուզարկուն բացահայտել էր նաև, որ Լևին ամուսանցել է Անդրե Բլյումի հետ, և նրանք ունեցել են երկու երեխա։ Ֆրանսուայի մոր կողմի ազգականները ժխտում էին այդ բացահայտումը, սակայն նա հակված էր հավատալու այդ վարկածին[8]։
Մոր և խորթ հոր հետ ապրելիս Տրյուֆոն աշխատում էր ազատ ժամանակը դրսում ընկերների հետ անցկացնել՝ տանը չլինելու համար։ Նրա լավագույն ընկերը վաղ տարիքից մինչև մահ եղել է Ռոբեր Լյաշենը, ով Տրյուֆոյի «400 հարված» ֆիլմում դարձավ Անտուան Դուանել Ռենե Բեժեի ընկերոջ նախատիպը, ինչպես նաև մի քանի ֆիլմերում հանդես եկավ որպես ասիստենտ։ Ութ տարեկան հասակում Ֆրանսուան առաջին անգամ դիտեց Աբել Գանսի «Կորուսյալ դրախտ» ֆիլմը։ Այս ֆիլմից հետո նա տարվեց կինոյով և դասերից հաճախ բացակայում էր ու լինում կինոսրահներում։ 14 տարեկան հասակում նա որոշեց ինքնուրույն ապրել և հեռացավ դպրոցից։ Նրա պատանեկան «ակադեմիական» նպատակներից մեկն էր օրը երեք ֆիլմ դիտել և շաբաթական երեք գիրք կարդալ։
Ֆրանսուայի վրա մեծ ազդեցություն գործեց գրող կինոքննադատ Անդրե Բազեն։ Ապագա կինոռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի հետ միասին Տրյուֆոն հոդվածներ էր գրում Բազենի «Cahiers du Cinema» ամսագրի համար, որի արդյունքում նա Գոդարի հետ աշխատում է «Վերջին շնչում» և «Ջրի պատմությունը» ֆիլմերի սցենարների վրա։
1957 թվականին Տրյուֆոն ամուսնանում է Մադլեն Մորգենշտերնի հետ և նրանք ունենում են երկու դուստր (1959 և 1961)։ Ֆրանսուայի կնոջ հայրը, ով ռեժիսոր էր, օգնում է երիտասարդ Ֆրանսուային կինոյի ասպարեզ մուտք գործելու հարցում։ 1965 թվականին Տրյուֆոն և Մադլենը ամուսնալուծվում են։
Տրյուֆոյի ստեղծագործական կյանքում նշանակալի տեղ ունի ֆիլմերի մի շարք, որը միավորում է մեկ հերոս՝ Անտուան Դուանելը։ Շարքը սկսվում է կիսաինքնակենսագրական ֆիլմով՝ «400 հարված» (Les Quatre cents coups, 1959, Կանի կինոփառատոնի Գրան պրի[9]) և շարունակվում «Անտուանն ու Կոլետը» (Antoine et Colette, ըստ «Սերը 20 տարեկանում, նովելի, 1962), «Գողացված համբույրներ» (Baisers volés, 1968, Ժան-Պիեռ Լեոյի և Կլոդ Ժադի հետ), «Ընտանեկան հարկ» (Domicile conjugale, 1970, Ժան-Պիեռ Լեոյի և Կլոդ Ժադ հետ), «Փախչող սերը» (L’amour en fuite, 1979) ֆիլմերով։
Տրյուֆոն որոշել է ամուսնանալ դերասանուհի Կլոդի Ժադ («Գողացված համբույրներ», «Ընտանեկան հարկ», «Փախչող սերը») հետ և նրա ծնողներից խնդրել է ձեռքը, սակայն վերջին պահին փոշմանել և արարողությանը չի ներկայացել։ Կլոդը կարողացել է նրան ներել, և նրանք մինչև կյանքի վերջ ընկերներ են եղել։
Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» (1973) ֆիլմը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում Օսկարի է արժանացել[10]։
Տրյուֆոն իր ամենահայտնի դերը կերտել է Սթիվեն Սփիլբերգի «Երրորդ կարգի մտերիմ կապեր» (1977) ֆիլմում։
1981 թվականին իր «Հարևանուհին» ֆիլմում Տրյուֆոն նկարահանել է Ֆանի Արդանին, որից հետո նրանք մտերմացել են և դուստր են ունեցել[7][11]։
Տրյուֆոն հանկարծամահ է եղել 1984 թվականի հոկտեմբերի 21-ին ուղեղի քաղցկեղից 52 տարեկան հասակում[12][13]։
Ֆիլմ | Տարի | Ծանոթագրություն |
---|---|---|
Այց | 1955 | կարճամետրաժ |
Ստահակները | 1957 | կարճամետրաժ |
400 հարված | 1959 | |
Կրակեք դաշնակահարի վրա | 1960 | |
Ջրի պատմություն | 1961 | համառեժիսոր՝ Ժան Լյուկ Գոդար, կարճամետրաժ |
Անբանը | 1961 | համառեժ.` Կլոդ դը Ժիվրե, կարճամետրաժ |
Ժյուլը և Ջիմը | 1961 | |
Սերը 20 տարեկանում («Անտուանը և Կոլետը» նովելը) | 1962 | |
Նուրբ մաշկ | 1964 | |
451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի | 1966 | |
Նորահարսը սևազգեստ էր | 1967 | |
Գողացված համբույրներ | 1968 | |
«Միսիսիպի» ջրահարսը | 1969 | |
Վայրի երեխան | 1970 | |
Ընտանեկան հարկ | 1970 | |
Երկու անգլուհիները և մայրցամաքը | 1971 | |
Ինձ նման գեղեցիկ աղջիկը | 1972 | |
Ամերիկյան գիշեր | 1973 | |
Ադել Հ.-ի պատմությունը | 1975 | |
Գրպանի փող | 1976 | |
Տղամարդը, որ սիրում էր կանանց | 1977 | |
Կանաչ սենյակը | 1978 | |
Փախչող սերը | 1979 | |
Մետրոյի վերջին գնացքը | 1980 | |
Հարևանուհին | 1981 | |
Ուրախ կիրակի | 1983 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.