Ֆրանսիական հիմքով կրեոլական լեզուներ
լեզվաընտանիք / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիական հիմքով կրեոլական լեզուներ (ֆր.՝ réoles à base lexicale française), պիջինի, կրեոլական խառը և պարզեցված լեզուներ ֆրանսիական հիմքով, որոնք առաջացել են աշխարհի տարբեր մասերում։ Այդ լեզուները հիմնականում սկսեցին առաջանալ 17-րդ դարում ֆրանսիական կոյնեի հիման վրա, որը տարածված էր Փարիզում, Ֆրանսիայի ատլանտյան նավահանգիստներում և ֆրանսիական գաղութներում։ Այս բարբառի վրա առաջացած լեզուն իր հետևորդներն է ունեցել Կանադայում (հիմնականում Քվեբեկում), Լուիզիանայում (լուիզիանական կրեոլյան լեզուների հետ մեկտեղ), Սեն Բարտելմում (կղզու քամուց պաշտպանված մասերում) և Ամերիկայի այլ շրջաններում[1]։