From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկո Գաբանի (իտալ.՝ Francesco Gabbani, սեպտեմբերի 9, 1982[1], Կարրարա, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա), իտալացի երգիչ և երգերի հեղինակ[2]։ Նա ճանաչման է հասել, երբ նորեկների շրջանում հաղթեց Sanremo Music Festival 2016-ում Amen երգով։ Հաջորդ տարի նա Sanremo Music Festival 2017-ում հաղթեց հիմնական բաժնում "Occidentali's Karma" երգով, և այժմ ներկայացնել է Իտալիան Եվրատեսիլ 2017-ում ու զբաղեցրել վեցերորդ տեղ։
Ֆրանչեսկո Գաբանի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Francesco Gabbani |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1982[1] (41 տարեկան) Կարրարա, Մասսա-Կարարա, Տոսկանա, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | սինթիփոփ և ինդի փոփ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ և Բազմագործիքավորող |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, թմբուկ և վոկալ |
Լեյբլ | BMG իրավունքների կառավարում |
Պարգևներ | |
Francesco Gabbani Վիքիպահեստում |
2009 թվականին Գաբանին համագործակցում է Միրա Լեոնի հետ "Filodoro" երգով։ 2011 թվականին նա թողարկում է "Estate" և "Maledetto amore" դեբյուտային սինգլները։ 2013 թվականին Գաբանին թողարկում է "I dischi non si suonano" և "Clandestino" սինգլները՝ իր դեբյուտային ստուդիական ալբոմի համար։ 2014 թվականի մայիսի 27-ին թողարկում է «Greitist Iz» դեբյուտային ալբոմը[3]։ Ալբոմը «Իտալական ալբոմների հիթ շքերթում» զբաղեցնում է 59-րդ տեղը։
2015 թվականին նա BMG Rights Management-ի հետ ստորագրեց պայմանագիր։ Հաջորդ տարի նա հայտարարեց, որ Sanremo Music Festival 2016-ում մրցակցելու է նորեկների բաժնում "Amen" երգով, որով էլ նա հաղթեց մրցույթում։ Երգը հաղթեց նաև Mia Martini Critics Award-ում[4]։ 2015 թվականի նոյեմբերի 27-ին երգը թողարկվեց որպես իր երկրորդ ստուդիական ալբոմի առաջին երգ և վավերացվեց պլատինե Federation of the Italian Music Industry-ի կողմից[5]։ Երգը Italian Singles Chart-ում զբաղեցրեց 14-րդ տեղը։ 2016 թվականի փետրվարի 12-ին նա թողարկեց իր Eternamente ora երկրորդ ստուդիական ալբոմը, որը Italian Albums Chart-ում զբաղեցրեց 18-րդ տեղ։ 2016 թվականի մայիսի 6-ին Գաբանին թողարկեց "Eternamente ora" երգը՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ։ Որպես ալբոմի երրորդ և վերջին սինգլ՝ "In equilibrio"-ը թողարկեց 2016 թվականի սեպտեմբերի 12-ին։ 2016 թվականին Գաբանին ստեղծեց իտալական կատակերգական Poveri ma ricchi ֆիլմի սաունդթրեքը։ "Foglie al gelo" երգը թողարվե 2ց016 թվականի դեկտեմբերին՝ որպես ֆիլմերի սաունթրեքային ալբոմի սինգլ[6]։
Գաբանին «Sanremo Music Festival» վերադարձել է հաջորդ տարի՝ հաղթելով «Մեծ արտիստներ» բաժնում "Occidentali's Karma" երգով[7][8]։ Որպես արդյունք՝ նա դարձավ երկու տարի անընդմեջ Sanremo Music Festival-ում առաջին հաղթողը[9]։ Sanremo 2017-ում հաղթելուց հետո, ըստ RAI-ի, պարզվել է, որ Գաբանին ընդունել է "Occidentali's Karma" երգով Իտալիան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում ներկայացնելու առաջարկը, Կիև, Ուկրաինա։ Քանի որ Իտալիան «Մեծ հնգյակի» անդամ է, նա կարող է ավտոմատ կերպով մասնակցել եզրափակչին, որը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 13-ին[10]։ Ներկայումս երգը բավականին սիրվել է ու հաղթել բուքմեյքերներում։ 2017 թվականի ապրիլին Գաբանին Ֆեյսբուքում հայտարարել է, որ 2017 թվականի ապրիլի 28-ին թողարկելու է իր Magellano երրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմի մեջ մտնելու է նաև իր "Occidentali's Karma" եվրատեսիլյան երգը։ Ալբոմը գովազդելու համար Գաբանին շրջում է հյուրախաղերով։ 2017 թվականի հունիսի 19-ից մինչև սեպտեմբերի 9-ը նա պետք է անցկացնի շոուներ ամբողջ Իտալիայում։ Ալբոմը Italian Albums Chart-ի ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը։
Տարի | Մրցանակ | Առաջադրում | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2017 | MTV Italian Music Awards | Best Italian Male[11] | Himself | Սպասվող |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.