From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորենս Քլինգ Հարդինգ (անգլ.՝ Florence Harding օգոստոսի 15, 1860[1][2][3][…], Մերիոն, Օհայո, ԱՄՆ - նոյեմբերի 21, 1924[1][2][3][…], Մերիոն, Օհայո, ԱՄՆ[4]), ամերիկացի հասարակական գործիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգի կինը։ 1921-1923 թվականներին եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկինը։
Ֆլորենս Հարդինգ անգլ.՝ Florence Harding | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1860[1][2][3][…] |
Ծննդավայր | Մերիոն, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 21, 1924[1][2][3][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մերիոն, Օհայո, ԱՄՆ[4] |
Գերեզման | Harding Tomb[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | մեթոդիզմ[4] և spiritualism?[4] |
Կրթություն | Cincinnati Conservatory of Music? (1878)[4] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, shop assistant, piano teacher և բիզնես-մենեջեր |
Ամուսին | Ուորեն Հարդինգ և Հենրի ԴեՎուլֆ[4] |
Ծնողներ | հայր՝ Ամոս Հ. Քլինգ[6], մայր՝ Լուիզա Մ. Բաթոն[6] |
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Նահանգների առաջին տիկին |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[4] |
Անդամություն | League of Women Voters?[7] և Ազգային կանանց կուսակցություն[7] |
Երեխաներ | Մարշալ Եվգենի Դևոլֆ |
Ստորագրություն | |
Florence Harding Վիքիպահեստում |
Ֆլորենս Քլինգը ծնվել է 1860 թվականին Օհայո նահանգի Մարիոն քաղաքում` բանկիրի ընտանիքում։ 19 տարեկան հասակում նա փախել է տնից և գաղտնի ամուսնացել իր հարևան Հենրի դե Վիլֆի հետ, որից ունեցել է որդի։ Այդ ամուսնությունը անհաջող է դասավորվել, և երկու տարի անց նրանք բաժանվել են։ Ֆլորենսը մեկնել է հայրենի Մարիոն քաղաք, որտեղ սկսել է երաժշտության մասնավոր դասեր դասավանդել։
1890 թվականին Ֆլորենսը ծանոթացել է գավառական թերթի սեփականատեր Ուորեն Հարդինգի հետ և 1891 թվականի հուլիսի 8-ին ամուսնացել նրա հետ։ Ֆլորենսն ամուսնուց հինգ տարով մեծ է եղել։ Ուորեն հայրը, որը դեմ է եղել այդ ամուսնությանը, եղել է քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ամուսնությունից հետո երկար տարիներ անտարբեր է եղել որդու և նրա կնոջ նկատմաամբ։
1898-ին Հարդինգն ընտրվել է Օհայո նահանգի սենատոր, իսկ 1914 թվականին՝ դաշնային խորհրդարանի սենատոր, ինչից հետո ընտանիքը տեղափոխվել է Վաշինգտոն։ 1921 թվականին նախագահական նախընտրական արշավի ժամանակ Ֆլորենսն ակտիվորեն ունեցել է իր մասնակցությունը։ Եղել է կանանց ընտրական իրավունք տրամադրելու շարժման մասնակից, նրա գործունեության շնորհիվ 1921 թվականին կանայք առաջին անգամ անգամ մասնակցել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն։
Ըստ որոշ աղբյուրների՝ ԱՄՆ-ի առաջին տիկինը սիրալիր ու համեստ կին է եղել, նա զբաղվել է բարեգործությամբ, պաշտպանել գենդերային հավասարությունը և օգնել Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններին։ Ֆլորենսը մեծ ազդեցություն է ունեցել նախագահի կաբինետի անդամների ընտրության հարցում։ ԴիտորդներԻ կարծիքով նա ինքն է գրել իր ամուսնու ելույթների տեքստերը։ Իր խնդրանքով Սպիտակ տան հյուրերին ալկոհոլ մատուցեցին, չնայած երկրում արգելված էր դա[8]։
Ամուսնու մահից հետո՝ 1923 թվականին Ֆլորենսը հեռացել է Վաշինգտոնից և մեկնել Մարիոն։ Ֆլորենսը մահացել է 1924 թվականի նոյեմբերի 21-ին[9]։ Ուորեն Հարդինգի մահը երկար ժամանակ մնացել է առեղծված․ նա մահացել է Սան Ֆրանցիսկոյի հյուրանոցում՝ շրջագայության ժամանակ։ Ֆլորենսն արգելել է ամուսնու մարմնի դիահերձումը, ինչը թունավորման մասին շատ լուրերի տեղիք է տվել[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.