From Wikipedia, the free encyclopedia
Ֆինն Քիդլենդ (նորվ.՝ Finn Erling Kydland, դեկտեմբերի 1, 1943[1][2], Ålgård, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ դինամիկ մակրոտնտեսագիտության բնագավառում ունեցած ավանդի համար՝ բիզնես ցիկլերի շարժիչ ուժերի հետազոտման և տնտեսական քաղաքականության վրա ժամանակի գործոնի ազդեցության ուսումնասիրման համար (2004)։
Ֆինն Քիդլենդ նորվ.՝ Finn Kydland | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1943[1][2] (80 տարեկան) Ålgård, Ռուգլան, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | տնտեսագետ, պրոֆեսոր, գիտնական և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում, Քարնեգի Մելոն համալսարան և Բերգենի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն և Մակրոէկոնոմիկա[3] |
Անդամակցություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, Տնտեսական և ֆինանսական գիտությունների թագավորական ակադեմիա[4] և Տնտեսաչափական ընկերություն[5] |
Ալմա մատեր | Նորվեգիայի տնտեսագիտական դպրոց, Թեփերի բիզնես դպրոց և Քարնեգի Մելոն համալսարան[6] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Էդվարդ Փրեսքոթ և David Cass? |
Եղել է գիտական ղեկավար | José Anchorena?[6], Stéphane Verani?[6], Eric Richard Young?[6] և Stéphane Pallage? |
Ազդվել է | Էդվարդ Փրեսքոթ Դևիդ Կաաս |
Պարգևներ | |
Finn E. Kydland Վիքիպահեստում |
Քիդլենդը մեծացել է 6 եղբայրների ու քույրերի հետ Եսդալ ավանում, որը տեղակայված է Նորվեգիայի հարավարևմտյան մասում։ Նրան լիբերալ ձևով են դաստիարակել՝ առանց ակնհայտ սահմանափակումների։ Ֆինն Քիդլենդը սկսեց հետաքրքրվել մաթեմատիկայով և տնտեսագիտությամբ այն բանից հետո, երբ ընկերոջ ջրաքիսների ագարակում որոշ ժամանակ հաշվապահությամբ զբաղվեց։
Հետաքրքրվելով տեսական տնտեսագիտությամբ՝ Քիդլենդը 1968 թվականին Նորվեգիայի տնտեսագիտական դպրոցում ստացավ գիտությունեների բակալավրի աստիճան, իսկ 1973 թվականին Կարնեգի Մելոն համալսարանում՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Աստիճանն ստանալուց հետո վերադարձավ Նորվեգիայի տնտեսագիտական դպրոց որպես ասիստենտ։ 1978 թվականին կրկին տեղափոխվեց Կարնեգի Մելոնի համալսարան որպես դոցենտ։ Այդ թվականից ի վեր ապրում է ԱՄՆ-ում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.