Ֆիլմ-բալետ
կինոյի ժանր / From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլմ-բալետ, կինեմատոգրաֆիական արվեստի յուրահատուկ ժանր, որը համակցում է այս արվեստի գեղարվեստական միջոցները բալետի սեփական գեղարվեստական միջոցների հետ, ի տարբերություն բալետի էկրանավորման, որն իրենից ներկայացնում է բեմական բեմադրության ֆիքսումը այնպես, ինչպես այն կա։ Ֆիլմ-բալետը համարվում է կինոռեժիսորական օրիգինալ աշխատանք` իրականացված տաղավարային կամ բնական պայմաններում կատարվող նկարահանումներով, օգտագործելով տարբեր կինոօպերատորային տեխնիկա, մոնտաժային հնարքներ և այլն, նաև հնարավոր է դրամատիկ դերասանների մասնակցությունը[1][2]։ Կինոյում բալետի ավելի լայն հասկացությունը ներկայացված է բալետի հանրագիտարաններում համապատասխան հոդվածներով, գեղարվեստական և երաժշտական ֆիլմերում ներառելով նաև պարային հատվածներ (օրինակ` «Շապիկի վրայի աղջիկը» Ռիտա Հեյուորթի հետ կամ Լեոնիդ Կվինիհիձեի «Երկնային ծիծեռնակներ» ֆիլմը), ինչպես նաև` վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր բալետի և նրա արտիստների մասին` ներառելով սեփական բալետային համարները[3][4]։