Ֆետա (հուն․՝ Φέτα՝ պատառ, կտրվածք), հունական պանիր[1], որը պատրաստում են ոչխարի կաթից։
Ֆետա | |
---|---|
Տեսակ | պանիր այծի կաթից, mixed milk cheese?, ոչխարի կաթից պանիր, Greek cheese? և brined cheese? |
Առաջացման երկիր | Հունաստան |
Կաթ | այծի կաթ, ոչխարի կաթ և lamb rennet? |
Սերտիֆիկացում | PDO |
Feta Վիքիպահեստում |
Պատմություն
Ոչխարի կամ այծի կաթից պատրաստած պանիրը, ըստ պահպանված փաստաթղթերի, Հին Հունաստանում պատրաստվել է դեռևս մ․թ․ա․ 8-րդ դարից[2]։ Ավելի ուշ, ֆետան նկարագրվել է բյուզանդական դարաշրջանում, մասնավորապես այն պատրաստել են կրետեցիները և Թեսալիայի վալախները։
Հունական feta (φέτα) անվանումը առաջացել է իտալ.՝ fetta — «պատառ» բառից, որն էլ իր հերթին առաջացել է լատին․՝ offa՝ «կտոր» բառից։ Այն հունարեն մուտք է գործել XVII դարում։
Նկարագիր
Պանիրը հնեցնում են նվազագույնը 3 ամիս։ Յուղայնությունը 30-ից 60 % է։ Ֆետա պատրաստում են Հարավարևելյան Եվրոպայում՝ Հունաստանում, Բուլղարիայում, Սերբիայում, Բոսնիայում, Խորվաթիայում, Ռումինիայում, ինչպես նաև Թուրքիայում, Իսրայելում, Եգիպտոսում։ Կա ֆետայի երեք տեսակ․
- ոչխարի կաթից
- կովի կաթից
- ժամանակակից
Պահպանում
Ֆետան պահում են աղաջրում․ այդպես այն պահպանվում է երկար ժամանակ։
Որպեսզի աղի համը չեզոքացվի, պանիրը լվանում են հանքային ջրում կամ կաթի մեջ՝ մատուցելուց մի քանի րոպե առաջ։
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.