![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Faemund_II_2004.jpg/640px-Faemund_II_2004.jpg&w=640&q=50)
Ֆեմունդ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեմունդ (նորվ.՝ Femund), Նորվեգիայի մեծությամբ 3-րդ լիճը, Մյոսա լճից և Րյոսվատն ջրամբարից հետո։ Մինչ 1960-ական թվականները հանդիսացել է Նորվեգիայի մեծությամբ 2-րդ լիճը։ Գտնվում է երկրի արևելքում՝ Շվեդիայի սահմանի մոտ, քիչ բնակեցված տարածքում։ Լճի մոտակայքում ոչ մի բնակավայր չկա։ Լճի տարածքը բաժանված է երկու մասի։ Մի մասը ընդգրկված է Հեդմարկ ֆյուլքեյի (մարզի) Էնգերդալ կոմունայի (համայնքի) մեջ, իսկ մյուսը՝ հյուսիսային հատվածը, Սյոն-Թրոդելագ ֆյուլքեյի Րյորուս կոմունայում։ Լճից սկիզբ է առնում Տրյուսիլելվ գետը, որը հոսում է դեպի Շվեդիա[1]։
Արագ փաստեր Կոորդինատներ ...
Ֆեմունդ նորվ.՝ Femund | ||
![]() | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | ![]() | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 662 մ | |
Ավազանի մակերեսը | 203,52 կմ² | |
Ծավալը | 6 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 234,92 կմ | |
Ամենամեծ խորությունը | 131 մ | |
Սկիզբ առնող գետերը | Տրյուսիլելվ | |
Փակել
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/ff/La2-demis-femund.png/200px-La2-demis-femund.png)
Լճում բնակվում են իշխան և սիգ տեսակի ձկներ։ Այն ընդգրկված է Ֆեմունսմարկաում։
Ամառային ամիսներին լճում նավարկում է զբոսաշրջային «Fæmund II» ջերմանավը։