Ֆեմինիստական շարժում
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեմինիստական շարժում, կանանց շարժում, վերաբերում է մի շարք սոցիալական և քաղաքական շարժումների՝ ուղղված կանանց հիմնախնդիրների արմատական և ազատական բարեփոխումներին, որոնք առաջացել են տղամարդկանց և կանանց միջև անհավասարության հետևանքով[1]։ Այդպիսի խնդիրներն են կանանց ազատագրումը, վերարտադրողական իրավունքները, ընտանեկան բռնությունը, ծննդաբերության արձակուրդը, հավասար վարձատրությունը, կանանց ընտրական իրավունքը, սեռական ոտնձգությունները և սեռական բռնությունը։ Շարժման առաջնահերթություններն ընդլայնվել են 1800-ականներից ի վեր և տարբեր են ազգերի ու համայնքների համար։ Շարժման առաջնահերթությունները տարբեր երկրներում և համայնքներում տարբեր են՝ մի երկրում այն կանանց սեռական օրգանների խեղման դեմ պայքարն է, մինչև մեկ այլ երկրում՝ «ապակե առաստաղի» դեմ պայքարելը։
Ենթակատեգորիա | Սոցիալական շարժում, քաղաքական շարժում | |
---|---|---|
Մասն է | Ֆեմինիզմ | |
Սկսած | 1832 | |
Նպատակն է | կանանց իրավունքներ |
Ֆեմինիզմն արևմտյան աշխարհի որոշ մասերում դարասկզբից ի վեր շարունակական շարժում է եղել։ Իր սկզբնավորման ընթացքում ֆեմինիզմն անցել է չորս մեծ «ալիքներ»։ Ֆեմինիզմի առաջին ալիքը կենտրոնացած էր միջին կամ բարձր խավի սպիտակամորթ կանանց վրա, և ներառում էր ընտրական իրավունքը և քաղաքական հավասարությունը, կրթությունը, սեփականության իրավունքը, կազմակերպչական առաջնորդությունը և ամուսնական ազատությունները[2]։ Ֆեմինիզմի երկրորդ ալիքը հետագայում փորձեց պայքարել սոցիալական և մշակութային անհավասարությունների դեմ։ Եթե ֆեմինիզմի առաջին ալիքը կենտրոնացած էր հիմնականում միջին դասի սպիտակամորթ կանանց վրա, երկրորդ ալիքը ներառում էր տարբեր սոցիալական դասերի և ռասայական ծագման կանանց, և այլ զարգացող ազգերի կանանց, որոնք ձգտում էին համերաշխության[3]։ Ֆեմինիզմի երրորդ ալիքը շարունակում էր անդրադառնալ բիզնեսում և առօրյա կյանքում կանանց՝ ֆինանսական, սոցիալական և մշակութային անհավասարություններին և ներառում էր նոր քարոզարշավ՝ միտված քաղաքականության մեջ և մեդիայում կանանց ազդեցության բարձրացմանը։ Ի պատասխան քաղաքական ակտիվության՝ ֆեմինիստները ստիպված եղան նաև կենտրոնանալ կանանց վերարտադրողական իրավունքների վրա, ինչպիսին հղիության արհեստական ընդհատման իրավունքն է[4]։ Ֆեմինզմի չորրորդ ալիքը ուսումնասիրում է իշխանության փոխկապակցված համակարգերը, որոնք նպաստում են ավանդաբար մարգինալացված խմբերի, ինչպես նաև նրանց շրջապատող աշխարհի հասարակական շերտավորմանը[5]։