Օրսկ
From Wikipedia, the free encyclopedia
Օրսկ (ռուս.՝ Орск), քաղաք Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում, Օրսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոնը։ Օրսկ քաղաքը ներառում է երեք վարչական շրջաններ՝ Լենինսկի, Օկտյաբրսկի, Սովետսկի։ Քաղաքի ընդհանուր մակերեսը քաղաքի սահմաններում 621,33 կմ² է, որից բնակելի կառուցապատումը զբաղեցնում է 31,84 կմ², արդյունաբերական ձեռնարկությունների տարածքը՝ 91,57 կմ², գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 314,74 կմ²։ Բնակչությունը` 189 195 մարդ (2021 թ.)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օրսկ | |||||
ռուս.՝ Орск | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Orsk Urban Okrug?[1] | ||||
Հիմնադրված է | 1735 թ. | ||||
Մակերես | 621,33 կմ² | ||||
ԲԾՄ | 200 մետր | ||||
Բնակչություն | ▼189 195 մարդ (2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 3537 | ||||
Փոստային դասիչ | 462400 | ||||
Պաշտոնական կայք | orsk.orb.ru | ||||
| |||||
Քաղաքը գտնվում է Օրենբուրգից 286 կմ արևելք։ Արևմուտքում Օրսկը սահմանակից է Նովոտրոիցկին. քաղաքների միջև հեռավորությունը 8 կիլոմետր է: Ռուս-ղազախական սահմանին տրանսպորտային միջոցների անցակետը գտնվում է Օրսկից 15 կմ հարավ։
Օրսկը բնակչությամբ և արդյունաբերական կարևորությամբ երկրորդ քաղաքն է Օրենբուրգի մարզում։
2022 թվականի նոյեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով քաղաքին շնորհվել է «Աշխատանքի հերոսության քաղաք» կոչումը։