համաստեղություն է՝ Ցուլ, Երկվորյակներ, Միաեղջյուր, Նապաստակ, Էրիդան համաստեղությունների միջև From Wikipedia, the free encyclopedia
Հայկ կամ Օրիոն (լատիներեն՝ Orion), համաստեղություն է՝ Ցուլ, Երկվորյակներ, Միաեղջյուր, Նապաստակ, Էրիդան համաստեղությունների միջև։
Համաստեղություն | |
Հայկ, Օրիոնի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Orion |
---|---|
Հապավում | Ori |
Կազմված է | Բետելգեյզե, Օրիոնի Գոտի, Ռիգել, Ալնիլամ, Ալնիտակ և Սայֆ |
Հակում | +5 |
Մակերես | 594 քառակուսի աստիճան[1] |
Հիմնական աստղեր | 7 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 81 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 2 |
Պայծառ աստղեր | 8 |
Ամենապայծառ աստղ | Ռիգել (β Orionis) (0.12մ) |
Ամենամոտիկ աստղ | GJ 3379 (17.1 լտ) |
Մեսյեի առարկաներ | 3 |
Ասուպային հոսքեր | Օրիոնիդներ Chi Orionids |
Հարևան համաստեղությունները | Երկվորյակներ Ցուլ Էրիդան Նապաստակ Միաեղջյուր |
Անվանված է | Օրիոն |
Տեսանելի է +85° և −75°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է հունվար ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Ամենապայծառ աստղերը 0,1 (Ռիգել), 0,3-1,2 (Բետելգեյզե), 1,6 (Բելատրիքս) տեսանելի աստղային մեծության են։ Համաստեղության երեք աստղերը կազմում են նրա «գոտին», որին հայերն անվանել են Շամփուրք Հայկի, Քար ու կշեռք։ Համաստեղությունում է գտնվում անզեն աչքով տեսանելի Մեծ միգամածությունը (գազափոշային ամենախոշոր ամպերից մեկը), որն ամենամոտն է Արեգակնային համակարգին։ Համաստեղությունում կան մեծ թվով փոփոխական աստղեր և կրկնակի աստղեր։ Դիտումների համար բարենպաստ են նոյեմբեր – հունվար ամիսները։
Ըստ հին հունական լեգենդներից մեկի՝ Օրիոնը ծովերի աստված Պոսեյդոնի որդին է, որի տարերքը եղել է որսորդությունը։ Մի անգամ այնպես է պատահում, որ որսի թեժ պահին նա անխտիր ոչնչացնում է բոլոր գազաններին։ Որսի աստվածուհի Արտեմիսը, ցանկանալով փրկել մնացած գազաններին, Օրիոնի մոտ է ուղարկում Կարիճին, որի խայթոցից էլ նա մահանում է։ Իսկ քանի որ նա արել էր նաև բարի գործեր՝ ոչնչացնելով գիշատիչներին, ապա բարձրացվում է երկինք ու դասվում համաստեղությունների շարքը[2]։
Հայերն Օրիոն համաստեղությունը կոչել են Հայկ՝ մեր անվանադիր նահապետի անվամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.