Օրետո
From Wikipedia, the free encyclopedia
Օրետո (իտալ.՝ Oreto, սից.՝ Oretu, իսկ արաբների ժամանակ կոչում էրՎադի էլ Աբբաս) գետ Իտալիայի Սիցիլիա կղզում։ Անցնում է Կոնկա դ՚Օրո հարթավայրով և թափվում է Տիրենյան ծով։ Գետի երկարությունը կազմում է 22 կմ։ Ավազանը իր մեջ է ներառում Իտալիայի Ալտոֆոնտե, Մոնրեալ, Պալերմո կոմունաների մեծ մասը։
Օրետո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 22 կմ |
Ավազանի մակերես | 129 կմ² |
Ջրահոսք | |
Ակունք | Պալերմոի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Տիրենյան ծով |
Կոորդինատներ | 38°06′38″ հս․. լ. 13°22′51″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Երկիր | Իտալիա |
Գետի սնուցումը կատարվում է անձրևների և ստորգետնյա ջրերի հաշվին։ Տարվա տաք եղանակներին գետի հոսքը անփոփոխ է մնում, քանի որ ունի շատ վտակներ։ Ջրի միջին ծախսը կազմում է 1,87 մ³/վրկ (հունվար), իսկ մինիմումը՝ 0,116 մ³/վրկ (օգոստոս)։ 1980 թվականից 1997 թվականները ֆիքսվել է ամենամեծ ցուցանիշը՝ 5876 մ³/վրկ (1981 թվական), իսկ մինիմումը ֆիքսվել է 1993 թվականին (0,031 մ³/վրկ)[1]։
Գլխավոր վտակներից է Տորրենտե դեյ Գրեչին, Վալլոնե Պյանո դի Մալոն և Վալլոնե դելլա Մոնական։ Մյուս վտակներից է Ապին, Ալլորո ա Վինյա դ՚Ապի, Վիլլա ՌԵնդա, Սանտա Մարիյա, Ֆոնտանա դել Լյուպո։
Ավազանի մակերեսը կազմում է մոտ 129 կմ²։ Սկիզբ է առնում Մոնթե Ջիբիլմեզիից և հոսում դեպի Պալերմոյի Սանթ Էրազմո բնակավայր։ 2006 թվականին գետը համարվում է հսկվող տարածք։